Բաժիններ՝

Հավի մսով ու գետնանուշով աղցան

Բաղադրիչները՝

  • 180 գ հավի եփած փափկամիս
  • 50 գ բոված, աղի գետնանուշ
  • 300 գ պահածոյացրած եգիպտացորեն
  • 1-ական քաղցր պղպեղ՝ կանաչ ու կարմիր
  • 2 հատ լոլիկ
  • 1/2 բաժակ մայոնեզ
  • 2 ճ.գ. կիտրոնի հյութ
  • 6 ճյուղ մաղադանոս
  • աղացած սև պղպեղ
  • աղ

Պատրաստման եղանակը

Պղպեղները խորովեք, հովացրեք, մաքրեք կեղևից ու սերմերից, պտղամիսը տաշեղների ձևով կտրատեք:

Լոլիկների վրա խաչաձև կտրվածք արեք, մտցրեք եռման, ապա սառը ջրի մեջ, մաքրեք կեղևից ու սերմերից, պտղամիսը խորանարդաձև կտրատեք:

Հավի փափկամիսը տաշեղների ձևով կտրատեք:

Կտրտած մաղադանոսի կեսն ու պատրաստած բաղադրիչները խառնեք եգիպտացորենի, հավի մսի հետ, համեմեք աղի, աղացած սև պղպեղի ու կիտրոնի հյութի հետ խառնած մայոնեզով, խառնեք:

Մատուցելիս աղցանի վրա մանրացրած գետնանուշը ու մաղադանոսի մնացած կեսը լցրեք:

Տեսանյութեր

Լրահոս