Ծովախեցգետիններով թթվապուր
Բաղադրիչները՝
- 2 լիտր ձկնային արգանակ
- 400 գ մաքրած ծովախեցգետիններ
- 2 հատ թթու վարունգ
- 100 գ շագանակագույն բրինձ
- 4 հատ կարտոֆիլ
- 1 հատ գազար
- 2 հատ մաղադանոսի արմատ
- 1 գլուխ սոխ
- 5 ճ.գ. վարունգի թթվաջուր
- 2 ճ.գ. բուսական յուղ
- 5 ճ.գ. թթվասեր
- 2 ճ.գ. մաղադանոսի կտրտած տերևներ
Պատրաստման եղանակը
Գազարը, մաղադանոսի արմատը և սոխը տաշեղների ձևով կտրատեք ու յուղի մեջ տապակեք:
Վարունգը մաքրեք կեղևից ու սերմերից, շեղանկյունաձև կտրատեք և 15 րոպեով մտցրեք 2-3 ճ.գ. արգանակի մեջ:
Կարտոֆիլը երկար ուղղանկյունների ձևով կտրատեք:
Բրինձը լցրեք եռացող արգանակի մեջ, ավելացրեք նաև կարտոֆիլն ու 10 րոպե եփեք: Ավելացրեք յուղի մեջ տապակած բանջարեղենն ու ևս 10 րոպե եփեք: Ապա արգանակի մեջ լցրեք ծովախեցգետինները, վարունգը, վարունգի թթվաջուրը, աղ ու պղպեղ արեք, եռացրեք ապուրը մինչև պատրաստ լինելը:
Մատուցելիս ապուրը համեմեք թթվասերով ու կտրտած կանաչիով: