Բանջարեղենով ու ծովախեցգետիններով աղցան
Բաղադրիչները՝
- 300 գ եփած, մաքրած ծովախեցգետին
- 2 հատ վարունգ
- 4 հատ լոլիկ
- 2 գլուխ կարմիր սոխ
- 1 փունջ հազար
- 3 հատ եփած ձու
- 160 գ պինդ պանիր
- 2 ճ.գ. թեթև մայոնեզ
- 2 ճ.գ. մաղադանոսի ու սամիթի կտրտած տերևներ
- աղացած սև պղպեղ
- աղ
Պատրաստման եղանակը
Վարունգը, լոլիկն ու ձվերը բարակ, շրջանաձև կտրատեք: Սոխը օղակաձև կտրատեք: Տաշեղների ձևով կտրատեք հազարի տերևների մի մասն ու պանիրը:
Վարունգի ու լոլիկի կտորները տեղադրեք աղցանի մեծ ափսեի մեջ, վրան լցրեք կտրտած հազարը, հազարի վրա՝ ձվի շրջանակները, իսկ աղցանի շուրջ՝ հազարի ամբողջական տերևները: Հազարի տերևների վրա լցրեք սոխը, պանիրը, ծովախեցգետինները, աղ ու պղպեղ արեք:
Մատուցելիս աղցանը ձևավորեք մայոնեզով ու կտրտած կանաչիով:
Որպեսզի աղցանն ավելի քիչ կալորիականություն ունենա, մայոնեզը կարող եք փոխարինել ձիթապտղի ձեթով: