Տանձով, դարչինով ու կոճապղպեղով կարկանդակ
Բաղադրիչները
4 բաժնի համար
- 600 գ (3-4 հատ) տանձ
- 250 գ շերտավոր խմոր՝ առանց խմորիչի
- 1 ճ.գ. կոնյակ
- 1 ճ.գ. շաքարավազ
- 1/3 թ.գ. աղացած դարչին
- 30 գ կարագ
- փոքր կտոր կոճապղպեղ
Պատրաստման եղանակը
Թավայի մեջ տաքացրեք կարագը, ավելացրեք շաքարավազն ու կոնյակը, եռացրեք: Օգտագործեք ջերմադիմացկուն թավա, որը կարելի է ջեռոցում տեղադրել:
Տանձերը կիսեք, մաքրեք սերմերից ու կեղևից: Տանձերը կտրած մասը վերև տեղադրեք թավայի մեջ, թավայի կափարիչը ծածկեք ու կարամելի մեջ 3-5 րոպե շոգեխաշեք, մինչև փափկելը:
Կոճապղպեղը մաքրեք, մանր կտրատեք կամ քերիչով անցկացրեք:
Թավան հանեք կրակից, թողեք տանձերն ամբողջությամբ հովանան: Տանձերի վրա լցրեք քերած կամ կտրտած կոճապղպեղն ու աղացած դարչինը:
Շերտավոր խմորը 3-4 մմ հաստությամբ բացեք: Խմորը պետք է 2-3 սմ ավելի լայն լինի, քան ձեր թավան: Խմորի ծայրերը կտրատեք, դարձրեք շրջանաձև:
Խմորով ծածկեք տանձերը՝ խմորի ծայրերը ներքև հրելով: Թավան տեղադրեք նախապես 200 աստիճան ցելսիուս տաքացրած ջեռոցում:
Կարկանդակը 25 րոպե թողեք ջեռոցի վերևի հատվածում, մինչև մուգ ոսկեգույն երանգ ստանալը: Ջեռոցից հանեք, թողեք 5 րոպե:
Թավան ծածկեք սկուտեղով, ապա կտրուկ շրջեք թավան՝ կարկանդակը տեղափոխելով սկուտեղի մեջ:
Կարկանդակը կարող եք զարդարել ռեհանի տերևներով:
Կարկանդակը մատուցեք պաղպաղակի գնդիկի կամ հարած, սառեցրած սերուցքի հետ: