Մաուրո Ձոպպինի. «Ավելի շատ կուզենայի հասկանալ հայ մարդուն» (լուսանկարներ)

Մաուրո Ձոպպինին (Mauro Zoppini) իտալացի գործարար է: Երիտասարդ գործարարին է պատկանում իտալական զարդեղենի և աքսեսուարների հայտնի ապրանքանիշը` «Zoppini»-ն: Մ. Զոպպինին Հայաստան առաջին անգամ եկել է հինգ տարի առաջ` Երևանում «Zoppini» խանութ-սրահի բացման առթիվ: Այս անգամ նրա այցը Հայաստան ևս պայմանավորված էր աշխատանքով: Աշխարհում մեծ ճանաչում և հեղինակություն վայելող ապրանքանիշի հեղինակ և սեփականատեր Մաուրո Ձոպպինին շատ անմիջական և ներդաշնակ խառնվածքով անձնավորություն էր: «168 Ժամի» խմբագրությունում մենք փոքրիկ զրույց ունեցանք նրա հետ:

– Որքանո՞վ է ակտուալ զարդեղենի բիզնեսն աշխարհում:

– Զարդեղենի բիզնեսն իր կարևորությունը չի կորցրել, քանի որ այդ շուկան հիմնականում կանանց համար է: Մեր շուկան հիմնականում ուղղված է 18-20 տարեկան երիտասարդներին: Մենք հիմնականում տարբեր նյութեր ենք օգտագործում՝ զարդերը մոդեռն ոճի մեջ պահելու համար` պողպատ, արծաթ, ոսկի, ադամանդ և այլ քարեր, պահպանելով ցածր գները:

– Օրինակ, որքա՞ն է զարդի միջին գինը:

Կարդացեք նաև

– Զարդի միջին գինը կազմում է մոտ 50 եվրո:

– Իսկ դա ընտանեկան բիզնե՞ս է, թե՞ ինքներդ եք ստեղծել:

– 15 տարի առաջ ինքս եմ ստեղծել այս ապրանքանիշը: Ֆլորենցիայի կենտրոնում ունեի մի խանութ, որտեղից սկսեցի զարդերի իմ անձնական արտադրությունը: Այդ ժամանակ որոշեցի ոսկու և պողպատի համադրությամբ ստեղծել իմ զարդերը: Մինչ 1999թ. իմ արտադրության զարդերը վաճառվում էին միայն Իտալիայում, իսկ այսօր արդեն աշխարհի 25 երկրներում ունենք ներկայացուցչություններ` ԱՄՆ, Խորվաթիա, Չինաստան, և այլն:

– Ո՞վ եք բուն մասնագիտությամբ:

(Ժպտում է.- Մ.Մ.): Մասնագիտությամբ՝ հաշվապահ եմ: Ստացել եմ հաշվապահական կրթություն, բայց երբեք չեմ աշխատել իմ մասնագիտությամբ, քանի որ հայրս արդեն սկսել էր ժամացույցների և զարդերի արտադրություն:

– Նախքան բիզնեսի ստեղծումը` մտածո՞ւմ էիք, թե ինչո՞վ պիտի տարբերվի Ձեր ապրանքանիշը:

– Մեր հիմնական ուղղությունն այն է, որ զարդն արտադրվում է Իտալիայում՝ իտալական դիզայնով: Երկրորդ տարբերիչ հանգամանքն այն է, որ մենք աշխատում ենք, որպեսզի պահպանենք գները: Մենք ցանկանում ենք, որպեսզի պահպանելով ցածր գինը` զարդը հասանելի լինի երիտասարդներին: Իսկ մեր գնորդները նրանք են, ովքեր հետևում են նորարարությանը, ովքեր ընտրում են ոչ թե ավանդական, այլ նորաձև զարդերը:

– Քանի որ Իտալիան հայտնի է` որպես վերածննդի հայրենիք, որքանո՞վ է արվեստն անդրադառնում զարդերի նորաձևության վրա, այսպես ասած` ինչպիսի՞ն է զարդերի և արվեստի կապը:

– Իհարկե, մենք արդեն ունեինք զարդի մեծ կտակ, այսինքն` Ֆլորենցիան և դրա շրջապատը հայտնի է եղել` որպես զարդեղենի հայրենիք: Ե՛վ ոսկերչության, և՛ դիզայնի, և՛ նորարարության ներուժը կա Իտալիայում: Ամբողջ աշխարհից գալիս են Իտալիա, որպեսզի ոսկերչություն սովորեն, զարդեղենի նորարարություն սովորեն: Եվ տեսնելով դրսի հետաքրքրությունը մեր արտադրանքի հանդեպ` մեզ ստիպում է մեր արտադրանքը վաճառել նաև դրսում: Ամեն երկիր ունի իր մրցակցությունը:

Օրինակ, Հայաստանում մենք առաջինն էինք, որ նորաձև դիզայնով պողպատյա զարդեղեն բերեցինք երիտասարդների համար: Երբ 5 տարի առաջ եկանք Հայաստան, այստեղ ընդունված էր արծաթյա և ոսկյա զարդեղենը: Այնուհետև նկատեցինք, որ երիտասարդները մեծ ոգևորությամբ ու ջերմությամբ ընդունեցին մեր զարդեղենը:

– Ըստ Ձեզ` ո՞րն է Ձեր ապրանքանիշի հաջողությունը:

– «Zoppini»-ի հաջողությունը նորարարությունն է: Մարդիկ պահանջում էին զարդերի հետ նոր հարաբերություն: Իսկ մենք ժամանակին նրանց ցույց տվեցինք այդ նորարարությունը: Առաջին հերթին՝ այն նյութը, որով ստեղծում ենք զարդերը, 20 տարի առաջ չէր օգտագործվում զարդերի արտադրության մեջ: Այդ նյութը պողոպատն էր` բժշկական պողպատը, որը հակաալերգիկ է:

– Ի դեպ, համաշխարհային տնտեսական ճգնաժամից չտուժեցի՞ք:

– Այո՛, մենք նույնպես զգացինք ճգնաժամի հետևանքը, բայց աշխատում ենք դիմակայել:

– Ի դեպ, ունե՞ք ծրագրեր, որոնք մտադիր եք իրականացնել Հայաստանում:

– Առաջնահերթ կցանկանայի ընդլայնել «Zoppini» ապրանքանիշի ցանցը Հայաստանում, և դրան զուգահեռ` կցանկանայի, որ Ֆլորենցիայի հետ մշակութային կապեր ստեղծվեին: Բացի խանութ-սրահներից, կցանկանայի, որպեսզի մշակութային կամուրջ ստեղծվեր Ֆլորենցիայի և Հայաստանի միջև:

– Իսկ մինչ Ձեր Հայաստան գալն ի՞նչ գիտեիք Հայաստանի մասին:

– Ճիշտն ասած՝ շատ քիչ տեղեկություն ունեի Հայաստանի պատմության մասին, և երբ եկա՝ սկսեցի բացահայտել Հայաստանը: Գործնական կապերից առաջ իմացության խնդիրներ առաջ եկան, և ես սկսեցի ուսումնասիրել Հայաստանը: Շատ ուրախ եմ, որ գտնվում եմ Հայաստանում: Կցանկանայի ավելի շատ ծանոթանալ հայերի հետ և ավելի շատ հասկանալ հայ մարդուն:

– Հայերին և իտալացիներին հաճախ են նմանեցնում իրար: Ինքներդ նմանություն տեսնո՞ւմ եք:

– Արտաքնապես շատ նման են…

Տեսանյութեր

Լրահոս