Թուրքիայի քաղաքացիները շենգենյան վիզաներ ստանալու հարցում բախվում են դժվարությունների․ մերժումների թիվը մեծացել է: Ըստ Reuters-ի՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը Լոնդոնի Գերագույն դատարանում կրկին բողոքարկել է իրեն Միացյալ Նահանգներ արտաքսելու որոշումը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ։ Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Վերահաստատում եմ մեր անկեղծ ցանկությունը՝ հնարավոր բոլոր ուղղություններով, տարբեր հարթակներում զարգացնելու Մոլդովայի հետ փոխշահավետ համագործակցությունը՝ խարսխված բարեկամության, վստահության, փոխադարձ հարգանքի վրա:
Արցախի ԱԺ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Արամայիս Աղաբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանի նախագահական աշխատակազմի արտաքին քաղաքական հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը ԱՄՆ-ին և Ֆրանսիային մեղադրել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չճանաչելու մեջ։
ԱՄՆ սենատի միջազգային հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը Թուրքիան անվանել է Արևելյան Միջերկրական ծովում ամենամեծ սպառնալիքը և Չինաստանի, Ռուսաստանի և կլիմայի փոփոխության հետ մեկտեղ այն ներառել միջազգային հանրությանը սպառնացող հիմնական մարտահրավերների մեջ։
Գերմանացի զբոսաշրջիկն Իրանում ձերբակալվել է։ Ինչպես հաղորդում է Reuters-ը, այս մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը։ Այլ մանրամասներ չհաղորդելով՝ Գերմանիայի ԱԳՆ-ից հայտել են միայն, որ ձերբակալվածին հյուպատոսական աջակցություն է տրամադրվում։
Ադրբեջանում Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների դեսպաններն անտեսել են Շուշի այցելելու Ադրբեջանի կառավարության հրավերը: Այս մասին, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ ելույթ ունենալով օկուպացված Շուշիում կայացած խորհրդաժողովում:
Հարավկորեական երկու ընկերություն տանկերի և հաուբիցների արտահանման 5,76 միլիարդ դոլարի պայմանագիր են ստորագրել Լեհաստանի հետ։ Այս մասին հայտնել է Սեուլի սպառազինությունների գնման գործակալությունը։
Հրշեջները փորձում են մարել Պրահայի կենտրոնական ռազմական հոսպիտալում բռնկված հրդեհը։ Այս մասին հայտնում է «Ռիա նովոստի»-ն՝ նշելով, որ հիվանդանոցի բուժանձնակազմն ու հիվանդները ժամանակին տարհանվել են։
Ռուսաստանի պետդումայի պատգամավոր, ԱՊՀ գործերով և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինի կարծիքով, եթե Վրաստանից չվերահսկվող Աբխազիան միանա Ռուսաստան-Բելառուս միութենական պետությանը, կողմերի համար ավելի հեշտ կլինի պայմանավորվել ՌԴ քաղաքացիների կողմից «հանրապետությունում» հողերի գնման վիճահարույց հարցի դրական լուծման շուրջ։
Սենատի Առևտրի և զինված ծառայությունների հանձնաժողովների ամերիկացի օրենսդիրը հինգշաբթի օրը ժամանել է Թայվան: Քաղաքի կենտրոնում գտնվող Սոնգշանի օդանավակայանից արված կադրերում երևում է, թե ինչպես է սենատոր Մարշա Բլեքբերնը ամերիկյան ռազմական ինքնաթիռով ժամանել Թայվանի մայրաքաղաք Թայբեյ:
Ավելի քան 900 մարդ մահացել է։
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում օգոստոսի 26-ի առավոտվա դրությամբ կազմել է 599 միլիոն 386 հազար 482:
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել է 46 452-ով՝ նախորդ օրվա 43 919-ի դիմաց:
Նրա տվյալներով՝ ջերմապահովման հետ կապված ճգնաժամը վերաբերում է երկրի մայրաքաղաք Սկոպիեին, մինչդեռ էներգասպասարկման հետ կապված ճգնաժամը վերաբերում էր երկրի ողջ տարածքին:
Ռուսաստանի հետ բանակցությունները «մահվան դատավճիռ» կդառնան Ուկրաինայի համար: Այս մասին «The Hill»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը:
«Եթե պատերազմից հետո Հայաստան-Ադրբեջան հարաբերություններն ընթանում են դժվար, բայց կարգավորման ճանապարհով, ապա կարծես այս հարցում Հայաստանն այլևս բացասական դիրքորոշում ունենալու պատճառ չունի»,- նման կարծիք հայտնեց վերլուծաբանը:
Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության տեսուչները մտադիր են հաջորդ շաբաթվա սկզբին այցելել Զապորոժիեի ատոմային էլեկտրակայան: Այս մասին հայտնում է «Wall Street Journal» թերթը ՝ հղում անելով իր աղբյուրներին:
Հարցազրույցում Բայրաքթարը հայտարարել է, որ իրենք Ռուսաստանի Դաշնությանը «Բայրաքթար» անօդաչուների վաճառքը բացառում են:
Եվրոպայում գազի ֆյուչերսների գները մարտի 19-ից ի վեր առաջին անգամ գերազանցում են հազար խորանարդ մետրի դիմաց 3500 դոլարը: Այս մասին վկայում են ICE լոնդոնյան բորսայի տվյալները:
Չինաստանի զինված ուժերն օգոստոսի 26-ին մարտական հրաձգություններով վարժանքներ են սկսել Ֆուցզյանի արեւելյան նահանգում, որը Թայվանից բաժանում է նեղուցը:
Թայվանի զինված ուժերը կղզու մոտ Չինաստանի 35 ինքնաթիռ եւ 8 ռազմանավ են նկատել։ Այս մասին նշված է Թայվանի պաշտպանական գերատեսչության ամենօրյա ամփոփագրում:
Օգոստոսի 25-ին Գրոսին հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, որը նրան հավաստիացրել է Զապորոժիեի ատոմակայանում առաքելությանն աջակցելու հարցում:
«Չի բացառվում, որ այս անգամ հանդիպումը մեծամասամբ վերաբերի կոմունիկացիաներին, քանի որ այդ հանդիպմանը նախորդել են մի շարք իրադարձություններ՝ ՀՀ սահմանում անցակետերի տեղադրում, Բերձորի հանձնում և այլն։ Այդուհանդերձ մտածել, որ այդ հանդիպման ժամանակ Հայաստանի դիրքորոշումներով որևէ փոփոխություն կնկատվի՝ չեմ կարծում։ Պարզ է, որ կա որոշակի ուղեգիծ, որն իրականացվում է»,- նշեց քաղաքագետը։
Գործադուլի օգտին քվեարկել է արհմիության անդամների 97,6 տոկոսը:
Հայաստանում գործազրկությունը երկնիշ թիվ է կազմում: Լուրջ խնդիրներ կան նաև միգրացիայի առումով
Եթե համաձայնագիրը կնքվի առաջարկվող տեսքով, ապա այն օգտակար կլինի
Թուրքական «Baykar» ընկերությունը բացառել է Bayraktar անօդաչու թռչող սարքերի վաճառքը Ռուսաստանին։ Այս մասին, ըստ ermenihaber.am-ի՝ ասել է թուրքական ընկերության գլխավոր տնօրեն Հալուք Բայրաքթարը «BBC»-ի ռուսական ծառայության հետ հարցազրույցում։
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտնել է Կիևը գրավելու և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին հարցաքննության նկուղում նստեցնելու ցանկության մասին։ Այդ մասին, ըստ tert.am-ի՝ նա ասել է Telegram ալիքում։