ՌԴ-ն կվերադառնա Հարավային Կովկաս պատերազմի ավարտից հետո, իսկ Թուրքիայի ազդեցությունն անկայուն է

«Կովկասը ծանոթ է անդադար աշխարհաքաղաքական փոփոխություններին և դրանցից բխող ճգնաժամերին։ Եվ հայտնի է, որ Կովկասը վերջին 20 տարվա ընթացքում անցնում է մի քանի ճգնաժամերով անդադար, և փաստն այն է, որ երեք երկրները Հարավային Կովկասում փորձագետ են դարձել, թե ինչպես ադապտացվել տարածաշրջանի աշխարհաքաղաքական փոփոխություններին զգալի հեշտությամբ»,- «Մոտալուտ փոթորիկ․ Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգությունը գլոբալ աշխարհակարգի ճգնաժամի համատեքստում» միջազգային գիտաժողովին ասաց Ստամբուլից բանախոս Գլոբալ ակադեմիայի համակարգող, միջազգային հարաբերությունների դասախոս Մուստաֆա Այդին։

Փորձագետն առանձնացրեց այս պահի ճգնաժամերը՝ անվտանգության ճգնաժամն ու անուշադրության ճգնաժամը։ Ի դեպ, անվտանգության ճգնաժամի մասին իր դիտարկումներում նա նշեց նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև չստորագրված փաստաթուղթը։

Խոսելով անուշադրության ճգնաժամի մասին՝ նա նկատեց․ «Այն դերակատարները, որոնք ակտիվ էին Հարավային Կովկասում դեռ Սառը պատերազմից հետո, նրանցից ոչ մեկն ուշադրություն չի դարձնում Հարավային Կովկասին։ Նրանք ուզում են վերակենտրոնանալ մի այլ տարածաշրջանի վրա։

Դա կարող է լինել լավ՝ հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի ինքնուրույն բանակցության հնարավորությունները․ խաղաղության պայմանագիրը կարող է ստեղծել հույս, որ տարածաշրջանի երկրները կարող են ավելի լավ աշխատել, եթե թողնվեն ինքնուրույնության։ Իհարկե, ստորագրելն ու իսկական խաղաղությունը տարբեր բաներ են, բայց ստորագրումն արդեն մեծ քայլ է, և միջազգային կառույցների մեծ մասը, որոնք աշխատում էին խաղաղության ստեղծման վրա, տապալել են աշխատանքը, և գուցե այս անուշադրությունը կարող է լինել լավ»։

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է տարածաշրջանի կայունության հնարավոր միտումներին՝ թուրք փորձագետը հավելեց․ «Ի՞նչ կարող են նշանակել այդ ճգնաժամերը տարածաշրջանի համար․ առաջին հերթին՝ չլուծված խնդիրները շարունակվելու են, եթե, իհարկե, օրինակ, խաղաղության օրակարգը չզարգանա։

Ես կկանխատեսեի Ռուսաստանի մասնակի վերադարձ՝ կախված Ուկրաինայի պատերազմի արդյունքներից․ եթե Ռուսաստանը կարողանա հայտարարել հաղթանակ (իհարկե, դա տարբերվում է իրական հաղթանակից), եթե ԱՄՆ-ի միջամտությունն ավարտվի հրադադարով և բերի Ուկրաինայի տարածքի մի մասի նկատմամբ ՌԴ կառավարմանը, ՌԴ-ն կհայտարարի հաղթանակ, և հաշվի առնելով, որ ԱՄՆ-ը հեռացել է այս տարածաշրջանից, ՌԴ-ն կվերադառնա՝ ոչ թե ռազմական համատեքստով, այլ միջազգային հարաբերությունների վրա քաղաքական ազդեցությամբ։ Բազում մարդիկ կանխատեսում են, որ Կովկասը կստանա ՌԴ-ից հաջորդ անցանկալի ուշադրությունը։ Ես այդպես չեմ կարծում, որովհետև Ուկրաինայի պատերազմից հետո Ռուսաստանն ու Թուրքիան համաձայնության եկան, թե ինչպիսի տեսք պետք է ունենա հարավային Կովկասում հավասարակշռությունը»։

Ըստ նրա՝ Կովկասի համար ևս մեկ միտում է Արևմուտքի, ԱՄՆ-ի բացակայությունը։

«Հաջորդը՝ Թուրքիայի հետաքրքրության, նրա ազդեցության անկայունությունն է Հարավային Կովկասի նկատմամբ, այսինքն՝ դժվար է կանխատեսել, Թուրքիան որքանով է ներգրավված լինելու Կովկասում մոտագա ապագայում»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս