Անհայտ ծագման սպիտակ փոշիով ծրարներ են մարտի 3-ին տարել Ավստրալիայում Ռուսաստանի դեսպանություն:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը «CNN International» հեռուստաալիքով ելույթի ընթացքում անդրադարձել է ռուս-ուկրաինական ճգնաժամին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Թե ո՞րն է գինը՝ չգիտենք, թե մենք բոլորս ի՞նչ գին ենք վճարելու այս ամենի դիմաց և այս ամենի հնարավոր ելքից ինչպե՞ս ենք տուժելու՝ չենք կարող ասել, նույնիսկ Ռուսաստանի պարտությունից: Դա շատ հնարավոր է, սակայն կա մեծ վտանգ, որ Պուտինը կօգտագործի նույնիսկ միջուկային զենք, դա կլինի աղետ աշխարհի և հատկապես՝ Եվրոպայի, Ռուսաստանի համար: Հարցը նույնիսկ այն չէ՝ Ռուսաստանը կհաղթի՞, թե՞ կպարտվի, քանի որ ցանկացած ելք այս պահին բարդ է թվում»,- ասաց քաղաքագետը:
Եվրախորհրդարանի առաջատար խմբակցության՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) առաջնորդ Մանֆրեդ Վեբերը «ոչ բավականաչափ» է համարել Եվրամիության կողմից սահմանված պատժամիջոցները Ռուսաստանի բանկերի նկատմամբ Ուկրաինայի իրադարձությունների պատճառով, սակայն նախազգուշացրել էոր դրանք որոշակի հետեւանքներ կունենան Եվրոպայի տնտեսության համար:
Japan Airlines եւ All Nippon Airways ճապոնական առաջատար ավիաընկերությունները մարտի 3-ին հայտարարել են Եվրամիության երկրներ ընդհանուր առմամբ 13 չվերթ չեղարկելու մասին, ելնելով անվտանգության նկատառումներից, որը կապված է Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունների հետ: Այս որոշումն ընդունվել է թռիչքների անվտանգային իրադրության համալիր գնահատման հիման վրա: Ա
ՌԴ ԶՈւ-ն գերճշգրիտ զինատեսակներով շարքից հանել է Կիևի Լիսայա Գորա շրջանում գտնվող պահեստային տեխնոլոգիական ռադիոհեռուստատեսային կենտրոնը, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
ԱՄՆ-ն ուսումնասիրում է ռուսական նավթի սպառումը նվազեցնելու հնարավորությունները՝ ըստ որում թույլ չտալով ընդհատումներ էներգակրի համաշխարհային մատակարարումների հարցում: Մարտի 2-ին այդ մասին CNN հեռուստաընկերության եթերում հայտարարել է Սպիտակ տան Ազգային տնտեսական խորհրդի փոխտնօրեն Դալիպ Սինգհը։
Ես չգիտեմ աշխարհի հույսը որն է, բայց Ուկրաինան օր-օրի ավերակի է վերածվում, ժողովուրդն էլ դարձել է վտարանդի ու սա ժամանակակից Եվրոպայում: Սա մեծ աղետ է:
Անցյալ շաբաթ ավելի քան 10 միլիոն մարդ է վարակվել կորոնավիրուսով, 60 հազարից ավելին մահացել է: Ախտահարման հայտնաբերված դեպքերի թիվը նախորդ յոթ օրվա համեմատությամբ նվազել է 16 տոկոսով, իսկ մահացու վախճաններինը՝ 10 տոկոսով, մարտի լույս 2-ի գիշերը հաղորդել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)։
Թուրք պաշտոնաթող դեսպան Յալըմ Էրալփը մեկնաբանել է ռուս-ուկրաինական հակամարտությունը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
2022 թվականի փետրվարին Ռուսաստանից էլեկտրաէներգիայի արտահանումը 4,8 տոկոսով ավելացել է անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի ցուցանիշի համեմատությամբ եւ հասել 2,2 միլիարդ կիլովատ ժամի:
«Bloomberg» ամերիկյան պարբերականը, մատնանշելով Թուրքիայում բազմաթիվ ընկերությունների աշխատողների իրականացրած գործադուլները, գրում է, որ աշխատավորները 2023-ի ընտրություններին ընդառաջ բողոքում են «կենսապայմանների ճգնաժամից»:
«Կարծում եմ, որ դատելով նաև Քամալա Հարիսի արձագանքից, որը փաստորեն փորձում էր հուշել ԱՄՆ նախագահին, որ պետք է ասել՝ ուկրաինացիներ, այլ ոչ թե՝ իրանցիներ, ուղղակի խոսքային շփոթ է տեղի ունեցել: Բայց Իրանում կատակելով պնդում են, որ՝ այո՛, նախագահ Բայդենը ճիշտ է, և իրանցիների սիրտը շահելը կամ իրանցիներին կոտրելը ԱՄՆ պարագայում բավական բարդ գործ է: Ընդհանուր առմամբ, ակնհայտ խոսքային սխալ է, և դա տեղի է ունենում այն պայմաններում, երբ չափազանց կարևոր է արտաբերված յուրաքանչյուր բնորոշումը, բառը: Ուստի, այս համատեքստում, եթե փորձենք համեմատել ՌԴ-ի և ԱՄՆ-ի ղեկավարներին, ապա ակնհայտ է, որ Ռուսաստանում ունենք շատ ավելի ուժեղ և ուշիմ ղեկավար»,- ի պատասխան՝ ասաց նա:
Բանաձևի օգտին է քվեարկել թվով 141 երկիր, դեմ 5 երկիր՝ ՌԴ-ն, Բելառուսը, Սիրիան, Սիրիան, Էրիթրեան և Հյուսիսային Կորեան։ Ձեռնպահ է քվեարկել 35 երկիր, այդ թվում Չինաստանը, Հնդկաստանը, Ղազախստանը, Պակիստանը, Իրանը, Իրաքը և այլն։ Նշենք նաև, որ Ադրբեջանը չի մասնակցել քվեարկությանը։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող, ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանն է:
Այն, ինչ այսօր տեղի է ունենում Ուկրաինայում, հայերի համար նորություն չէ: Այս ամենը մեզ վրա արդեն զգացել և զգում ենք 2020-ից, նաև տեսել ենք ոչ այնքան հեռավոր 2008-ին Վրաստանում:
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հայտարարել է, որ Լեհաստանը չի պատրաստվում մասնակցել Ուկրաինայում ռազմական գործողություններին։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Դուդան նշել է.
Գերմանիայի դաշնային կառավարության ղեկավար, կանցլեր Օլաֆ Շոլցը բացառում է ՆԱՏՕ-ի միջամտությունը ռուս-ուկրաինական պատերազմին: Հայտնում է գերմանական «Դոյչե Վելլե» առցանց պարբերականը:
Ռուս-ուկրաինական պատերազմը, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում դարձել է հանրային տարբեր տարանջատումների պատճառ։ Հակասություններ են առաջացել անգամ ընտանիքներում։
Պատժամիջոցների ցուցակում հիմնականում ընդգրկված են Բելառուսի ՊՆ և ԶՈՒ աշխատակիցներ:
Ռումինիայում տեղակայված մի շարք բանկեր հրաժարվում են ծառայություններ մատուցել ՌԴ քաղաքացիներին՝ նկատի ունենալով այն փաստը, որ նրանք ունեն ռուսական անձնագիր, ասել է Կուզմինը։
Սադրանքների պետք է սպասել միշտ։ Մեր սահմանների առանձին հատվածներում միշտ էլ տարբեր բնույթի սադրանքներ եղել են, լոկալ մարտական բախումներ, բայց իրավիճակն այս փուլում առավել քան վտանգավոր է: Շփման գծում իրավիճակը կտրուկ կարող է փոխվել, իմ կարծիքով, հատկապես Նախիջևան-Սյունիք հատվածում։ Մեծ հաշվով, այս հակամարտությունից մենք չենք շահելու, հատկապես, եթե հաշվի առնենք, որ մեր իշխանություններն արտաքին քաղաքական այս բարդ իրադրության պայմաններում տարբեր ռիսկային զարգացումներին գրեթե անպատրաստ են։
Թուրքիայի ընդդիմադիր «Լավ» կուսակցության նախագահ Մերալ Աքշեները, կուսակցության խորհրդարանական խմբակցության ժողովում ելույթ ունենալիս, քննադատել է իշխանությունների քաղաքականությունն Ուկրաինայի հարցով։ Այս համատեքստում նաև անդրադարձել է Հայաստանին և հայկական թեմային վերաբերող հարցերի։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
ԱՀԿ ղեկավարը այդ մասին հայտնել է Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ՝ շեշտելով, որ հումանիտար միջանցքը Կիևում անհրաժեշտ է կարիքավոր բնակիչներին օգնություն ցուցաբերելու համար:
Վոլեյբոլի միջազգային ֆեդերացիան որոշում է ընդունել 2022 թվականին պլանավորված աշխարհի առաջնությունը Ռուսաստանից տեղափոխելու մասին։ Այդ մասին հաղորդվում է ֆեդերացիայի հայտարարության մեջ, որը հրապարակվել է նրա կայքում: «2022 թվականի վոլեյբոլի տղամարդկանց աշխարհի առաջնությունը Ռուսաստանից կտեղափոխվի:
Ռուսական պատվիրակությունը Ուկրաինայի ներկայացուցիչների հետ բանակցությունների համար մեկնել է հանդիպման վայր։ Այս մասին հայտում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով BelTA գործակալությունը, որը չի հրապարակել մանրամասներ։
Ուկրաինայում Ռուսաստանի կողմից սկսած ռազմական միջամտության համատեքստում Գերմանիան շնորհակալություն է հայտնել Թուրքիային Մոնտրոյի կոնվենցիայի դրույթները կատարելու համար: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հարցին էլ, թե մինչև այս պահը քանի՞ հայ է ԱԳՆ-ի միջոցով տարհանվել, արտաքին գերատեսչությունից նկատել էին՝ հաշվի առնելով այն, որ նշված երկրների անցակետերը յուրաքանչյուրի դեպքում մի քանիսն են, և տարհանման նպատակով դրանք հատում են ոչ միայն ՀՀ, այլև այլ երկրների քաղաքացիներ ևս, օբյեկտիվորեն հնարավոր չէ նման մարդկային հոսքը վերահսկելն ու ՀՀ քաղաքացիներին հաշվառելը:
«Սեւերստալ» ընկերությունն այլեւս չի կարող Եվրամիություն արտադրանքի մատակարարումներ իրականացնել այն պատժամիջոցներից հետո, որոնք սահմանվել են դրա հիմնական սեփականատեր Ալեքսեյ Մորդաշովի նկատմամբ:
Ռուսական բանակն ուժերն ավելի է մոտեցնում Կիևին, քաղաքը պատրաստվում է պաշտպանության։ Այս մասին տեսաուղերձում ասել է քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։