Բաժիններ՝

Թրամփը հայտարարել է, որ հազվագյուտ հողային մետաղների շուրջ Կիևի հետ համաձայնագրի ստորագրումը մոտ է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ուկրաինայի հետ հազվագյուտ հողային մետաղների շուրջ համաձայնագիրը կտորագրվի մոտ ժամանակներս։ Այս մասին նա ասել է Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում:

«Գործերից մեկը, որ մենք անում ենք, այն է, որ շատ շուտով Ուկրաինայի հետ համաձայնագիր կստորագրենք հազվագյուտ հողային մետաղների վերաբերյալ», – ասել է Թրամփը՝ նշելով, որ Ուկրաինան հարուստ է այդ հանածոներով։

ԱՄՆ ղեկավարը նաև հիշատակել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ վերջերս կայացած հեռախոսազրույցները ռուս-ուկրաինական հակամարտության մասին։ 

«Մենք կցանկանայինք, որ դա ավարտվի…. Կարծում եմ, որ այդ առումով մեզ մոտ ամեն բան լավ է: Ես հավատում եմ, որ մենք կհաղթահարենք դա», – ասել է Սպիտակ տան ղեկավարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս