Ռուսաստան-Հայաստան հարաբերությունները չեն ընդհատվել և չեն կարող ընդհատվել․ Պեսկով

Ռուսաստանը Հայաստանին բարեկամ երկիր է համարում և պատրաստ է ամեն կերպ զարգացնել հարաբերությունները նրա հետ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Մենք ավելի քան բավարարված ենք մեր երկկողմ հարաբերությունների հեռանկարների նկատմամբ հայկական կողմի այսպիսի փոխադարձ վերաբերմունքից։ Պատրաստ ենք ամեն կերպ զարգացնել դրանք»,- ասել է Պեսկովը լրագրողներին։

Նա նաև ընդգծել է, որ Հայաստանը Ռուսաստանի համար բարեկամ երկիր է, և երկու երկրներին շատ բան է միավորում թե՛ երկկողմ իմաստով, թե՛ պատմական, թե՛ մշակութային, թե՛ ԵԱՏՄ-ի նման կարևոր ինտեգրացիոն միավորմանը համատեղ մասնակցության առումով:

«ՌԴ-ի և Հայաստանի միջև հարաբերությունները չեն ընդհատվել և չեն կարող ընդհատվել»,- ասել է Պեսկովը:

Տեսանյութեր

Լրահոս