2000–ականների սկզբին Մոսկվան և Կիևը փաստացի հասել էին եվրասիական տնտեսական տարածքի շրջանակում համագործակցության վերաբերյալ պայմանավորվածությունների եզրափակիչ փուլ։
BBC-ն հաղորդում է, որ տեսանյութն արվել է էնդոսկոպիկ տեսախցիկի օգնությամբ, որն արգելափակված աշխատողներին է փոխանցվել թունելի մեջ նոյեմբերի 20-ին անցկացված խողովակի միջոցով։
Յենս Ստոլտենբերգը քառօրյա այցով նոյեմբերի 19-22-ը գտնվում է Արևմտյան Բալկաններում։ Նա եղել է Բոսնիա և Հերցեգովինայում, Կոսովոյում։ Իսկ Սերբիայից հետո կմեկնի Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն։
Էներգետիկ պաշարների գծով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեֆրի Փայեթը թուրքական պետական «TRT Haber» հեռուստաընկերության թղթակցի հետ զրույցում անդրադարձել է էներգետիկ ոլորտում ԱՄՆ-Թուրքիա փոխգործակցությանը:
«Եթե ենթադրենք, որ Արևմուտքը դա անում է անկեղծ, ու նրան իսկապես հայկական շահերն են անհանգստացնում, ապա պետք էր ենթադրել, որ Արցախը չպետք է հայաթափվեր, կամ Ադրբեջանի նկատմամբ պետք է կիրառվեին պատժամիջոցներ: Դա չեղավ: Իրականում, Արևմուտքի բոլոր հայտարարություններն ու գործողությունները մնում են այդ մակարդակում, կամ օրենսդիր իշխանությունների կողմից ազդարարված, բայց գործադիր իշխանությունների կողմից որպես պրակտիկ քաղաքականություն չկիրառված»,- համոզմունք հայտնեց քաղաքագետը:
Բասրայի նահանգապետը նահանգում եռօրյա սուգ է հայտարարել:
Միշելի այցը Կիև տեղի է ունենում ԵՄ-ում Ուկրաինային անդամակցության թեկնածուի կարգավիճակ շնորհելու մասին քննարկումներից մի քանի շաբաթ առաջ։ Ակնկալվում է Շառլ Միշելի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի միջև հանդիպում։
Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը, որում վերջինս Հայաստանին կոչ է արել «բռնել Ադրբեջանի մեկնած բարեկամության ձեռքը»։
Բրյուսելում հայտարարել են, որ հայկական կողմը պատրաստ է շարունակել բանակցությունները, և Բաքուն, բացի հավաստիացումներից, պետք է նաև քայլեր ձեռնարկի դա գործով ապացուցելու համար։
Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը անդրադարձել է հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններին։
ԱՊԿ քարտուղարությունը հայտարարում է, թե կառույցը շարունակում է Հայաստան դիտորդական առաքելություն ուղարկելու հարցով աշխատանքները։
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Ճապոնիայի դեսպան Ֆուկուսիմա Մասանորիին` նրա դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:
Սթորիներից մեկում նա հայկական ռադիոյին անեկդոտ է պատմել ի պատասխան հայկական խոհանոցի մասին հարցի։ Կադրերում Խակամադան պատմում է, որ նոր թխված լավաշ է ուտում։ Երկրորդ սթորիում նա պատմում է խաշի մասին, որը, նրա խոսքով, փրկում է գիշերային ակումբից հետո։
ԱՄՆ Սենատի ընդունած բանաձևը մեծ կարևորություն ունի նաև մեզ համար, որովհետև փորձը ցույց է տալիս, որ Ադրբեջանի աննախադեպ սպառազինությունը պարտադիր կերպով հանգեցնում է էթնիկ զտման։ 2023թ սեպտեմբերի 19-20-ին Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով հաշված օրերի ընթացքում մահվան սպառնալիքի տակ 10 ամսից ավել սովամահության մատնված ավելի քան 100 հազար բնիկ էթնիկ հայեր լքեցին իրենց բնօրրանը։ Սա, անշուշտ, հետևանք էր ինչպես Ադրբեջանի ռասիստական հակահայկական քաղաքականության ու անթույլատրելի սպառազինության, այնպես էլ միջազգային անհամարժեք արձագանքի։
Զելենսկին նաև բացառել է ընտրությունների անցկացումը, որոնք պետք է տեղի ունենային հաջորդ տարի՝ պնդելով, որ դա անօրինական է ռազմական դրության պայմաններում, անհնար է պատերազմի պատճառով և կարող է մասնատել երկիրը:
Հարավային Կորեայի ռազմական գերատեսչությունը Փհենյանին նախազգուշացրել է «անմիջապես դադարեցնել» ռազմական հետախուզական արբանյակ արձակելու նախապատրաստությունները և խոստացել է «անհրաժեշտ միջոցներ» ձեռնարկել, եթե մեկնարկն իրականացվի։
Նա նշել է, որ այդ խաղաղության համար, լուրջ հաջողությունների հասնելու համար Հայաստանը պետք է նայի դեպի տարածաշրջանի ներսը, շարունակի բանակցություններն Ադրբեջանի հետ։
Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը Պիստորիուսի հետ հանդիպմանը շնորհակալություն է հայտնել 1 միլիարդ եվրոյի ռազմական աջակցության համար։
Հոկտեմբերի 12-ից մինչև 16-ը Բուսանում էր գտնվում ամերիկյան «Ռոնալդ Ռեյգան» ատոմային ավիակիրը։
Ամերիկայի Միացյալ Նահանգները պատրաստ է նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին, նաև ողջունում է այլ երկրների պատրաստակամությունն այդ հարցում։
Վերջին օրերին աշխարհի ուշադրությունը սեւեռված էր Արգենտինայի նախագահական ընտրությունների վրա, որտեղ էքսցենտրիկ տնտեսագետ Խավիեր Միլեյն ընտրվեց նախագահ: Նրան շատերն անվանում են «Արգենտինայի Թրամփ» կամ «Արգենտինայի Բորիս Ջոնսոն»:
ՀԱՄԱՍ-ը հոկտեմբերի 7-ին Իսրայել ներխուժման ժամանակ շուրջ 240 մարդու է գերի վերցրել, 1200 մարդ սպանվել է։ Գազայի հատվածին Իսրայելի հարվածների հետևանքով պաղեստինցիների շրջանում կա առնվազն 13 300 զոհ, որոնցից 5600-ը երեխաներ են։
NBC News-ը հրապարակել է ազգային հարցման տվյալները, համաձայն որի՝ ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության դեմ Իսրայելի պատերազմի ֆոնին ընկել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի աշխատանքի վարկանիշը՝ հասնելով 40%-ի։ Սա Բայդենի նախագահության ողջ պաշտոնավարման ընթացքում նվազագույն ցուցանիշն է:
Բելառուսում կարտոֆիլի հուշարձան են տեղադրել։ Բացման արարողությունը տեղի է ունեցել «Большие Бортники» գյուղատնտեսական քաղաքի բանջարեղենի պահեստի մոտ։
«Եթե չկա նման հարց իրենց օրակարգում, ապա ինչո՞ւ հայկական կողմը չի աշխատում այդ կառույցում, չի փորձում թեկուզ ստանալ այն, ինչ իրեն անհրաժեշտ է, ինչո՞ւ են բոլոր հարցերը վերածվում հրապարակային սկանդալների, դիվանագիտական փոխհրաձգության։ Հայաստանը ՀԱՊԿ-ը լքելու որոշումը ունի, դա ակնհայտ է բոլորի՝ ՀԱՊԿ ղեկավարության, անդամ երկրների և Մոսկվայի համար։
Լեհական փոխադրողների կողմից սահմանի արգելափակումն ապագայում ծայրահեղ վնաս կհասցնի Ուկրաինայի տնտեսությանը:
Թուրքիայում և Ադրբեջանում հայ սպանելը հերոսացման ամենակարճ ճանապարհն է. այդպես եղել է 100 տարի առաջ, այդպես է նաև մեր օրերում, և ասվածի ապացույցը օրերս թուրքական բանտից ազատ արձակված «Ակոս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքին գնդակահարած Օգյուն Սամաստի ազատ արձակումն է։
Գազայի հատվածի հիվանդանոցների միջև կապը կորել է, տեղեկատվության թարմացումը դժվարացել է:
Եվրամիությանը պակասում է ռազմավարական տեսլականը, Անկարան Բրյուսելից ակնկալում է կոնկրետ և նշանակալի քայլեր՝ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացն ակտիվացնելու համար: Այս մասին ասել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրամանագրեր է ստորագրել 2024 թվականի փետրվարի 25-ին երկրի խորհրդարանի ստորին պալատի, 2024 թվականի ապրիլի 4-ին վերին պալատի ընտրություններ նշանակելու մասին: Այս մասին նոյեմբերի 20-ին հաղորդել է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։