
ԱՄՆ-ի համար Կովկասն ասես գոյություն չունի, ու դա կարծես մի բան է, որը չի փոխվելու. Պավել Բաև
«Իմ ավելի միանշանակ մոտեցումն այն է, որ, իհարկե, աշխարհաքաղաքականությունն ու աշխարհագրությունը կայուն են, բայց Կովկասը ցույց է տալիս մեզ, թե աշխարհագրությունն իրականում ինչքան կարող է փոխվել, ինչքան արագ է փոխվում ուժերի հավասարակշռությունը, թե ինչքան արագ կարող են փոխվել աշխարհաքաղաքական միգրացիայի հոսքերն ու առևտրի հիմնական ուղիները»,- «Մոտալուտ փոթորիկ․ Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգությունը գլոբալ աշխարհակարգի ճգնաժամի համատեքստում» գիտաժողովի ժամանակ այսպես իր խոսքը սկսեց Օսլոյի խաղաղության հետազոտության ինստիտուտի ղեկավար, Բրուքինգսի ինստիտուտի գիտաշխատող, վերլուծաբան Պավել Բաևը։
Ըստ նրա՝ այսօր նվազել է Կովկասի աշխարհաքաղաքական պրոֆիլը, իսկ նվազման հիմնական գործոնը քաղաքական խոշոր դերակատարների ավելի պակաս մասնակցությունն է, բացառությամբ, թերևս, Թուրքիայի։
«Աշխարհաքաղաքական չափումների շրջանակներում Կովկասի ներկայությունը սկսում է կորել։ Եվ լավագույն օրինակն ԱՄՆ ընթացիկ իրավիճակն է. այնքան սպասելիքներ կան վարչակազմի փոփոխության համատեքստում, սակայն այն, ինչ ես զգում եմ այս պահին, այս օրերին՝ Կովկասը Վաշինգտոնի քարտեզի վրա չի գտնվում։ Ամեն հնարավոր ու անհնարին ուղղության մեջ Կովկասը հաշվի չի առնվում։ Վերջինիս ակնարկը նաև այն է, որ փորձագետների վերլուծության մեջ առկա է լարման անկում»,- մանրամասնեց վերլուծաբանը։
Պավել Բաևը նաև հավելեց՝ ՌԴ-ի քաղաքականությունը Կովկասում ևս փոփոխվել է 10 տարիների ընթացքում։
«Մենք տեսնում ենք, որ ՌԴ կառավարության համար Կենտրոնական Ասիան պատերազմի պատճառով նաև՝ ավելի լուրջ կարևորություն է ձեռք բերել, որովհետև այն գտնվում է տարածաշրջանում, որտեղ նախագահ Պուտինը շարունակում է այցելել․ վերջին մի քանի տարվա ընթացքում նա ավելի հաճախ է այցելել Կենտրոնական Ասիա, քան իր նախորդ տարիների կառավարման ընթացքում։ Միանշանակ Կենտրոնական Ասիան չի ընդգրկում Հարավային Կովկասը,- այս համատեքստում արձանագրեց նա՝ նկատելով,- Սկզբում համաճարակն էր, և ՌԴ սկբունքն այն էր, որ ՌԴ միջազգային ներգրավվածության ուժեղացման հնարավորությունն էր, որ նա կարող է զարգացնել փափուկ ուժը այդ սպառնալիքի շրջանակներում, բայց նրանք բաց թողեցին այդ հնարավորությունն ամբողջությամբ․ ՌԴ-ում նրանք շատ վատ աշխատեցին այդ թեմայի հետ։ Եվ ՌԴ դերը հետսովետական տարածաշրջանում ուժեղացնելու հնարավորությունը բաց է թողնվել։
Իմ երկրորդ դիտարկումն այն է, որ այն ժամանակաշրջանում, որը նախորդել է Ուկրաինայի պատերազմին, միտում սկսվեց հայտնվել (իհարկե, այն թաքնված էր տարբեր քաղաքական շերտերի տակ)․ Ռուսաստանը դանդաղորեն նահանջում Թուրքիայի ճնշման տակ։ Այս միտումը սկսվել է Լիբիայում՝ 2019 թվականին »,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում