
ԵՄ-ն հրավիրեց Հայաստանին «Արևելյան գործընկերություն», և Դուք ունեցաք Ձեր Մայդանը. Նախկին դեսպան
«19-րդ դարի սկզբում մի ամերիկյան սերբ մարդաբան Բալկանները նկարագրել է՝ ինչպես «Առաջին և վերջին Եվրոպա»։ Եվ ես մտածեցի՝ «Առաջին և վերջին Եվրոպայի» բանաձևը կարելի է մի քիչ մեծացնել և կիրառել նաև Կովկասի նկատմամբ, որովհետև այստեղ կա մտավոր, քաղաքական և պատմական ինքնագիտակցությունը՝ որպես Եվրոպայի մի մասնիկ,- «Մոտալուտ փոթորիկ․ Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգությունը գլոբալ աշխարհակարգի ճգնաժամի համատեքստում» միջազգային գիտաժողովին աշխարհաքաղաքական վերադասավորումների համատեքստում Հարավային Կովկասի մասին հետևյալ դիտարկումներն արեց Բուխարեստից նախկին դեսպան, Նոր ռազմավարությունների կենտրոնի փորձագետ Ջորջ Մագերուն՝ հավելելով,- Այս անտրոպոլոգը ցիտում է մի ռումինացի սոցիոլոգի, որը հիշում է 1881 թվականի Հայաստանի վիճակը, վերլուծում այն՝ համեմատելով Ռումինիայի հետ, և այսպիսի եզրակացություն է անում՝ կամ մենք մոդեռնիզացիա ենք վերապրում արևմտյան օրինակի համաձայն, կամ՝ մենք կտապալվենք՝ ինչպես հայկական թագավորությունը։
Սա մի դաս է, որը քաղում ենք պատմությունից, և ասեմ, որ այսօրվա համաժամանակյա տարբեր միտումները, մեծ երկրների մրցակցությունը, անկայունությունները դա միայն հաստատում են»։
Անդրադառնալով այսօրվա իրողություններին՝ փորձագետը նշեց, որ ևս մեկ կանգառ պետք է անել, և այդ կանգառը սառը պատերազմի ավարտն է։
«Սառը պատերազմի ավարտին Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը վերագտան և վերստեղծեցին իրենց անկախությունը, ինչպես նաև՝ շատ այլ ԱՊՀ երկրներ՝ Ուկրաինան և այլ երկրներ, և նրանց համար սկսվեց զարգացման նոր, մոդեռնիզացիայի շրջան։ Այդ մոդեռնիզացիան հնարավոր չէ տարանջատել նրանից, ինչ անվանում ենք Արևմուտք,- պարզաբանեց Ջորջ Մագերուն, ապա այս պատմական ակնարկում անդրադառնալով ՆԱՏՕ-ի ընդլայնման առաջին փուլի դրվագին հաջորդած իրողություններին՝ հավելեց,- 2008 թվականի օգոստոսին ՌԴ-ն ներխուժել է Վրաստան, և այսօր մենք դեռ տեսնում ենք դրա հետևանքները, դա փորձն էր նրա, թե ինչ պետք է տեղի ունենա 2014 թվականին։
Այստեղ մենք պետք է դիտարկենք Ուկրաինայում և Հարավային Կովկասում հեղափոխությունները (hիշում ենք՝ 2013-2014 թվականներին կար Մեծ Մայդանը), և դրանից հետո կար Արևելյան գործակցության ծրագիրը, որը գործարկվեց 2008 թվականի դեպքերից հետո, ու այդ ժամանակ Ուկրաինան, Վրաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը հրավիրված էին Արևելյան գործընկերությանը միանալուն՝ որպես ասոցիատիվ պայմանագրի մասնակից, և Դուք ունեցաք Ձեր «Մեծ Մայդանը»»։
Մանրամասները՝ տեսանյութում