Բաժիններ՝

ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը ցանկանում է վերադառնալ քաղաքականություն

ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը պատրաստակամություն է հայտնել աջակցել Դեմոկրատական կուսակցությանը՝ ֆինանսական միջոցներ հավաքագրելով, մասնակցելով քարոզարշավներին և ձեռնարկելով անհրաժեշտ բոլոր քայլերը, որոնք կօգնեն կուսակցությանը վերականգնել վերջին շրջանում կորցրած դիրքերը։ Այս մասին հայտնում է NBC News-ը՝ հղում անելով Բայդենին մոտ կանգնած աղբյուրներին։

Բայդենը վերջին ամիսներին հանդիպել է Դեմոկրատական ազգային կոմիտեի նորանշանակ նախագահ Քեն Մարտինի հետ՝ առաջարկելով իր աջակցությունը այն ժամանակ, երբ կուսակցությունը փորձում է վերականգնել իր կենսունակությունը՝ հանրային կարծիքի հարցումների անկման ֆոնին։

Սակայն Բայդենի այս առաջարկը կուսակցության ներսում միանշանակ չի ընդունվել։ Ակտիվիստների և դոնորների մի մասը գտնում է, որ Բայդենը՝ 82 տարեկանում, ավելի շատ խորհրդանշում է կուսակցության անցյալը, քան ապագան։ Նրանց համոզմամբ՝ նա կապված է 2024 թվականի ընտրություններում կրած պարտության հետ և ի վիճակի չէ դառնալ կուսակցության նոր վերելքի առաջնորդը։

«Ով է ուզում, որ Ջո Բայդենը վերադառնա քաղաքական խաղի դաշտ։» – NBC-ին ասել է Բայդենի հիմնական աջակիցներից մեկը՝ անանուն մնալու պայմանով։

Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանություն տալ և չի տրամադրել հարցազրույց Քեն Մարտինի հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս