Պուտինին վստահում է ռուսաստանցիների 79,8%-ը. հարցախույզ

Ռուսաստանցիների մեծ մասը` 79,8%–ը, վստահում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Այս ցուցանիշը հրապարակել է Հանրային կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնը, որը հարցախույզ է անցկացրել ՌԴ-ում։

Հարցման տվյալների համաձայն՝ հարցվածների ընդամենը 16%-ը չի վստահում ՌԴ նախագահին։ Պուտինի աշխատանքը դրական է գնահատում ռուսաստանցիների 78,1%-ը, բացասական՝ 13,6%-ը:

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինին վստահում է հարցվածների 62,4%-ը, չի վստահում է 18,4%-ը: Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների կեսից ավելին (53,4 տոկոս) հավանություն է տալիս կառավարության ղեկավարի գործունեությանը, 10,1%-ին դուր չի գալիս նրա աշխատանքը։

Այն հարցին, թե որ կուսակցության օգտին կքվեարկեին, եթե Պետդումայի ընտրություններ կայանային առաջիկա կիրակի օրը, ռուսաստանցիների 35,9%-ը նշել է «Միասնական Ռուսաստան» (Единая Россия) կուսակցությունը, 10,7%-ը՝ Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը (ЛДПР), 9,9%-ը՝ ՌԴ կոմունիստական կուսակցությունը (КПРФ), 6%-ը՝ «Նոր մարդիկ» (Новые люди) կուսակցությունը, 3,9%-ը՝ «Արդար Ռուսաստան-հայրենասերներ-հանուն ճշմարտության» (Справедливая Россия – Патриоты – За правду) կուսակցությունը:

Բացի այդ, հարցված ռուսաստանցիների 10,1%-ը արտախորհրդարանական կուսակցություններ են նշել։

«ՀԿՈւՀԿ-Սպուտնիկ» նախաձեռնողական հարցումն անցկացվել է 2025 թվականի մարտի 10-16-ը 18 տարեկանից բարձր 1,6 հազար ռուսաստանցիների շրջանում։ Հարցումն անցկացվել է հեռախոսով, բջջային համարների պատահական ընտրությամբ:

Տեսանյութեր

Լրահոս