Կրեմլում հերքել են ԶԼՄ-ների տեղեկություններն այն մասին, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին հեռանալ իր պաշտոնից: Ավելի վաղ այդ մասին հայտնել էր Financial Times-ը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խնդրել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին հեռանալ իր իր պաշտոնից, գրում է Financial Times թերթը:
Տաջիկստանի խորհրդարանը հունվարի 22-ին հավանության է արժանացրել երկրի Սահմանադրության փոփոխությունները, որը թույլ է տալիս երկրի նախագահ Էմոմալի Ռահմոնին ընտրվել անսահմանափակ քանակությամբ, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, ոչ մոտակա ամիսներին, հնարավոր է, որ կյանքի կոչվեն Մինսկի համաձայնագրերն ու չեղյալ հայտարարվեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, հայտնում է RIA Novosti-ն:
Ռուսաստանը պատրաստվում է ավիաբազա կառուցել Սիրիայի հյուսիս-արևելքում: Այս մասին հայտնել է Fox News-ը՝ հղում կատարելով ամերիկացի պաշտոնյային, ով չի ցանկացել հրապարակել իր անունը:
Մեծ Բրիտանիայի փոխծովակալ Ջոն Ուիլը թույլատրելի է համարում Սիրիայում ԴԱԻՇ-ի դեմ «Թրայդենտ» համակարգի բալիստիկ հրթիռների օգտագործումը, որը ի վիճակի է կրել միջուկային լիցք ավելի քան 11 հազար կիլոմետր հեռահարությամբ:
Ոչ մի արտակարգ խորհրդակցություն՝ կապված Ռուսաստանի տնտեսական իրավիճակի հետ, չի պլանավորվում:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հունվարի 21-ին հայտարարել են մինսկյան համաձայնագրերի իրականացման անհրաժեշտության մասին բոլոր կողմերի կողմից:
Երեկ Արիզոնա նահանգում՝ Բաղդադ քաղաքի մոտակայքում, F-16 կործանիչ է աղետի ենթարկվել, հայտնում է USA Today-ը:
Նավթի գների երկարատև անկումը Վենեսուելային, Կոլումբիային, Էկվադորին ստիպել է իրենց նավթը վաճառել դրա արդյունահանման գնից ցածր: Այսպես, Վենեսուելայի DCO ապրանքանիշի նավթը վաճառվում է 1 բարելի դիմաց 15 դոլարով, իսկ Կոլումբիայի Vasconia նավթի 1 բարելն արժե 21 դոլարից պակաս, հայտնում է korrespondent.net-ը:
ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան կես տարում ոչնչացրել է ԴԱԻՇ-ի շուրջ 22 հազար զինյալի, հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան Իվ Դրիանը France24 հեռուստաալիքի եթերում, տեղեկացնում է korrespondent.net-ը:
Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը հայտարարել է, որ ապաստանի կարիք ունեցող բոլոր փախստականներին ընդունելու փորձը կարող է ամբողջությամբ ապակայունացնել եվրոպական հասարակությունը, տեղեկացնում է BBC-ն:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը թվիթերյան իր էջում գրել է. «Այսօր Վաշինգտոնում գերազանց քննարկումներ են տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ»:
Հայ-իրանական հարաբերությունները խարսխված են մի կողմից երկու ժողովուրդների հարուստ պատմական անցյալի, մշակութային ու քաղաքակրթական ընդհանրությունների, մյուս կողմից՝ արդեն վերջին տասնամյակների ընթացքում ձեւավորված հարեւան երկրների միջեւ հաստատված ջերմ եւ բարիդրացիական միջպետական կապերի վրա։
Թուրքիան սուբսիդիաների նոր ծրագիր է սահմանում օտարերկրյա ընկերությունների համար, որոնք չվերթեր կկազմակերպեն դեպի երկրի զբոսաշրջային շրջաններ, հայտնում է Hurriyet-ը՝ հղում կատարելով Թուրքիայի զբոսաշրջության նախարար Մահիր Ունալին:
Սաուդյան Արաբիայի բարձրագույն մուֆտի Աբդուլ-Ազիզի իբն Աբդուլլա Ալ աշ-Շեյխը, հեռուստաեթերի ժամանակ պատասխանելով հանդիսատեսի հարցերին, հայտարարել է, որ շախմատը հակասում է իսլամին:
2015 թվականին Ադրբեջանի պետբյուջեի եկամուտները կազմել են 17 153,2 միլիոն մանաթ, եկամուտները՝ 17 786,8 միլիոն մանաթ: Ադրբեջանի պետբյուջեի եկամուտները, որ պլանավորվել էին 19,438 մանաթ մակարդակում, իրականացվել են 88,2%-ով, հայտնում է APA-ն՝ հղում կատարելով Ադրբեջանի ֆինանսների նախարարությանը:
Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը հայտարարել է, որ Եվրամիությանը ներկայում սպառնում է մի քանի խնդիր, որոնք ի վիճակի են այն փլուզել, տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ահաբեկչական սպառնալիքներն ու սառեցված հակամարտությունները վտանգավոր իրավիճակ են ստեղծում Թուրքիայի շուրջ: Ինչպես հայտնում է APA-ն, այդ մասին Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն։
«Ռուսաստանը կարող է դիտարկել Հայաստան մատակարարվող գազի գնի վերանայման հարցը, թեև այն ամենաէժաններից է»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Ռուսաստանի «Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի» հիմնադիր և գլխավոր տնօրեն, տնտեսական և քաղաքական վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովը:
ԵՀՄՖ Նախագահության համար պարզ էր, որ սույն տիկինն իր «անգործության» դիմաց վարձահատույց է լինում ալիևյան «առատաձեռնություններով» և իր անգործությունը հիմնավորում անտրամաբանական պատճառաբանությամբ:
Այսօր Մոլդովայի մայրաքաղաքում վերսկսվել են հակակառավարական բազմահազարանոց ցույցերը, ինչի շրջանակում մարդիկ փակել են երթևեկությունը մայրաքաղաքի գլխավոր մայրուղում՝ պահանջելով երկրի նախագահի, վարչապետի հրաժարականն ու արտահերթ ընտրությունների անցկացում,:
2015 թվականին Ռուսաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը կրճատվել է 92%-ով, իսկ ողջ աշխարհում այդ ցուցանիշը միջինը աճել է 36%-ով՝ համեմատած անցած տարվա համեմատ:
Բրյուսելի Մոլենբեկ թաղամասում ոստիկանական հատուկ օպերացիայի ընթացքում Փարիզի ահաբեկչություններին առնչություն ունենալու կասկածանքով ձերբակալվել է մեկ բելգիացի ու մարոկկացի, հայտնում է Deutsche Welle-ն:
Այսօր Լոնդոնում ներկայացվել են 2006թ. նոյեմբերի 23-ին մահացած ռուս սպա, Պետանվտանգության փոխգնդապետ (1988—1999), ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի (ԿԳԲ), այնուհետ ՌԴ Դաշնային հակահետախուզական ծառայության և ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության աշխատակից Ալեքսանդր Լիտվինենկոյի աղմկահարույց գործով դատական հետաքննության արդյունքները, հայտնում է The Guardian-ը:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին շնորհավորել է երկրի ժողովրդին միջուկային բարդ բանակցություններում տարած հաղթանակի կապակցությամբ, որը ավարտվել է Արևմուտքի հետ համաձայնագրի կնքմամբ:
West Texas Intermediate (WTI) նավթի գինը նվազել է՝ հասնելով 2003թ. մայիսի նվազագույնին, ինչի հետևանքով ԱՄՆ-ում նավթն արժե կրկնակի էժան, քան կաթը, հայտնում է Bloomberg-ը:
«Գազպրոմ» ընկերությունը համաձայնագիր է ստորագրել South Stream Transport B.V.-ի հետ կոնֆիդենցիալության մասին՝ Ռուսատանից Թուրքիա Սև ծովի հատակով գազատարի շինարարության նախագծի իրականացման համար: Այս մասին ասվում է «Գազպրոմի» նյութերում, տեղեկացնում է TASS-ը:
«Երբ որոշ մարդիկ ասում են, որ պետք է քրիստոնյաներին ու հատկապես հայերին վտարել, մենք կհիասթափեցնենք նրանց, քանի որ հայերը միշտ կապրեն թե´ Երուսաղեմում, թե´ Ռամալլայում, թե´ Բեթղեհեմում: Քրիստոնյաները միշտ եղել են այս հողի աղը ու կմնան իրենց հողում ու երկրում: Նրանք, ովքեր ցանկանում են, որ նրանք այստեղից գնան, թող իրենք գնան»:
Մակեդոնիայի իշխանությունները հայտարարել են Հունաստանի հետ սահմանը ներգաղթյալների համար փակելու մասին, որտեղ արդեն հավաքվել է գրեթե 600 մարդ, հայտնում է korrespondent.net-ը: