Օդի ջերմաստիճանը կբարձրանա
Երևանում օգոստոսի 22-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում օգոստոսի 22-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 25-26-ին երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Քամին հարավարևելյան և արևելյան 4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 23-24-ին աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով:

