
ԱՄՆ-ում F-16 կործանիչ է կործանվել

Երեկ Արիզոնա նահանգում՝ Բաղդադ քաղաքի մոտակայքում, F-16 կործանիչ է աղետի ենթարկվել, հայտնում է USA Today-ը:
Կործանիչը պատկանել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի «Լյուկ» բազային:
Այդ բազայում մարզվում են ամերիկացի օդաչուներն ու ԱՄՆ դաշնակից երկրների օդաչուները, որոնք թռիչքների համար օգտագործում են F-16 ու F-35 ինքնաթիռներ:
Աղետի պատճառները դեռ հայտնի չեն: Զոհերի մասին տեղեկություններ դեռ չկան: