Բաժիններ՝

WTI նավթի գինը կրկնակի էժան է կաթից. Bloomberg

West Texas Intermediate (WTI) նավթի գինը նվազել է՝ հասնելով 2003թ. մայիսի նվազագույնին, ինչի հետևանքով ԱՄՆ-ում նավթն արժե կրկնակի էժան, քան կաթը, հայտնում է Bloomberg-ը:

WTI նավթի 1 գալոնի (3,79 լիտր) գինը ներկայում հավասար է III տեսակի կաթի կես գալոնի գնին, որը վաճառվում է Չիկագոյի ֆյուչերսային բորսայում:

Հարաբերակցությունը վատագույնն է նավթի համար՝ 2004 թվականից ի վեր:
WTI-ի գինը բորսայում ընկել է մինչև 1 բարելի դիմաց 26,19 դոլար, ինչը համապատասխանում է 1 գալոնի համար 62 ցենտին:

Կաթի ֆյուչերսները վաճառվել են 100 ֆունտի (453,6 գրամ) համար 13,74 դոլար կամ 1 գալոնի դիմաց՝ 1, 18 դոլար մակարդակում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս