Բաժիններ՝

Աշխարհում 4 երկիր նավթը վաճառում է ինքնարժեքից ցածր գնով

Նավթի գների երկարատև անկումը Վենեսուելային, Կոլումբիային, Էկվադորին ստիպել է իրենց նավթը վաճառել դրա արդյունահանման գնից ցածր: Այսպես, Վենեսուելայի DCO ապրանքանիշի նավթը վաճառվում է 1 բարելի դիմաց 15 դոլարով, իսկ Կոլումբիայի Vasconia նավթի 1 բարելն արժե 21 դոլարից պակաս, հայտնում է korrespondent.net-ը:

Էկվադորը իր նավթը վաճառում է ինքնարժեքից ցածր: Այս մասին ավելի վաղ հայտարարել էր երկրի նախագահ Ռաֆայել Կորեան:
Վենեսուելան ներառված է նավթ արտահանող 10 խոշորագույն երկրի թվում ու ծածկում է շուկայի մոտ 3,7%-ը, Էկվադորը՝ 1%-ից ավելի քիչ:

Ավելի վաղ նավթի գնի՝ ինքնարժեքից պակաս վաճառելու մասին հայտարարել էր Մեքսիկան (համաշխարհային արտահանման 2,5%-ը), թեև տեղի պետական նավթային Pemex ընկերության ղեկավարն ավելի ուշ բացատրել էր, որ խոսքը նոր հանքավայրերի մասին է, իսկ ընդհանուր առմամբ, մեքսիկական նավթը շահութաբեր է, չնայած նավթի գնանկմանը:

Վենեսուելայի PDVSA նավթային պետական ընկերության վերջին տվյալները վկայում են, որ 1 բարել նավթի արդյունահանման արժեքը կազմում է 18 դոլար, Կոլումբիայում՝ 20-22 դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս