ԼՂ հակամարտության պես սառեցված հակամարտությունները վտանգ են ներկայացնում տարածաշրջանի համար. Դավութօղլու

Ահաբեկչական սպառնալիքներն ու սառեցված հակամարտությունները վտանգավոր իրավիճակ են ստեղծում Թուրքիայի շուրջ: Ինչպես հայտնում է APA-ն, այդ մասին Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն։

Հայտարարելով Թուրքիայի՝ կայունության ձգտման մասին, Թուրքիայի վարչապետը հիշեցրել է տարածաշրջանում առկա սառեցված հակամարտությունների մասին, ինչպիսիք են աբխազական ու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունները:
«Կա վտանգ, որ դրանք ցանկացած ժամանակ կարող են ակտիվանալ»,- հայտարարել է Դավութօղլուն:
Նա ընդգծել է, որ այդ հակամարտությունները կարող են տարածաշրջանում վտանգավոր իրավիճակ ստեղծել:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031