Բաժիններ՝

Մենք հասել ենք մեր բոլոր հիմնական նպատակներին. Իրանի նախագահը՝ միջուկային գործարքի մասին

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին շնորհավորել է երկրի ժողովրդին միջուկային բարդ բանակցություններում տարած հաղթանակի կապակցությամբ, որը ավարտվել է Արևմուտքի հետ համաձայնագրի կնքմամբ:

«Մենք հասել ենք առանց բացառության բոլոր հիմնական նպատակներին»,- ասել է Ռոուհանին, ում խոսքերը մեջբերում է IRNA գործակալությունը:

Իրանի նախագահը նման հայտարարություն է արել գեներալ-նահանգապետերի, ինչպես նաև Իրանի փորձագետների ասամբլեայի ու խորհրդարանում ընտրությունների անցկացման համար պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ հրավիրված նիստի ժամանակ:

«Մեր առաջին «կարմիր գիծը» եղել է բոլոր հակաիրանական բանաձևերի չեղյալ հայտարարումը, երկրորդը՝ բոլոր պատժամիջոցների չեղարկումը»,- հավելել է Հասան Ռոուհանին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031