Բաժիններ՝

Բելգիայում 2 մարդ է ձերբակալվել Փարիզի ահաբեկչություններին առնչություն ունենալու կասկածանքով

Բրյուսելի Մոլենբեկ թաղամասում ոստիկանական հատուկ օպերացիայի ընթացքում Փարիզի ահաբեկչություններին առնչություն ունենալու կասկածանքով ձերբակալվել է մեկ բելգիացի ու մարոկկացի, հայտնում է Deutsche Welle-ն:

«Երկուսն էլ ձերբակալել են՝ պարզելու հնարավոր կապերը այդ գործով անցնող կասկածյալների հետ»,-հայտնել են Բելգիայի դաշնային դատախազությունից:

Նշվում է, որ 1986թ. ծնված Բելգիայի քաղաքացուն ու 1981թ. ծնված Մարոկկոյի քաղաքացուն կարող են ազատ արձակել օրվա ընթացքում անբավարար ապացույցների պատճառով:
Հունվարի 20-21-ին անցկացված հատուկ օպերացիայի ժամանակ Մոլենբեկում չեն հայտնաբերվել զենք ու պայթուցիկներ:

Մարոկկոյի իշխանություններն ավելի վաղ հայտնել էին Փարիզի ահաբեկչություններին առնչություն ունեցող ծագումով մարոկկացի Բելգիայի քաղաքացու կալանավորման մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031