
Ռուսաստանում ներդրումների ընդհանուր ծավալը կրճատվել է 92%-ով. ՄԱԿ

2015 թվականին Ռուսաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը կրճատվել է 92%-ով, իսկ ողջ աշխարհում այդ ցուցանիշը միջինը աճել է 36%-ով՝ համեմատած անցած տարվա համեմատ:
Այս մասին ասվում է զեկույցում, որը հրապարակել է ՄԱԿ-ի առևտրի ու զարգացման համաժողովը (UNCTAD):
Բացարձակ չափմամբ՝ օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը գլոբալ մասշտաբով կազմել է 1,7 տրլն դոլար: Դա 2008 թվականի ճգնաժամից հետո առավել բարձր ցուցանիշն է:
Առավել մեծ հոսք նկատվում է ԱՄՆ-ում, որտեղ ներդրումները կազմել են 384 մլրդ դոլար:
Այնուհետ հաջորդում են Հոնգկոնգը (163 մլրդ դոլար) ու Չինաստանը (136 մլրդ դոլար), այնուհետ Նիդեռլանդները, Մեծ Բրիտանիան, Սինգապուրը, Հնդկաստանը, Բրազիլիան, Կանադան ու Ֆրանսիան:
Սակայն, ինչպես նշված է զեկույցում, օտարերկրյա ներդրողները, անտեսելով ամեն բան, շարունակում են ներդրումներ կատարել Ռուսաստանի նավթագազային ոլորտում: