Բաժիններ՝

Պուտինն Ասադին չի առաջարկել հեռանալ. Կրեմլը հերքում է

Կրեմլում հերքել են ԶԼՄ-ների տեղեկություններն այն մասին, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին հեռանալ իր պաշտոնից: Ավելի վաղ այդ մասին հայտնել էր Financial Times-ը:

Պարբերականի տեղեկություններով՝ ՌԴ նախագահի գաղտնի նամակը փոխանցել է ՌԴ գլխավոր հետախուզական վարչության պետ Իգոր Սերգունը, ով անցած դեկտեմբերի վերջին այցելել էր Դամասկոս:

«Ոչ, սա այդպես չէ»,- LifeNews-ի հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Հիշեցնենք, որ թերթը, վկայակոչելով արևմտյան հետախուզության աղբյուրներին գրել է, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խնդրել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին հեռանալ իր իր պաշտոնից:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ Կրեմլում կարծում են, թե եկել է Ասադի հեռանալու ժամանակը:

Ըստ FT-ի՝ Ասադը կտրականապես հրաժարվել է թողնել նախագահի պաշտոնը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031