Բաժիններ՝

Մակեդոնիան փակել է սահմանը ներգաղթյալների համար

Մակեդոնիայի իշխանությունները հայտարարել են Հունաստանի հետ սահմանը ներգաղթյալների համար փակելու մասին, որտեղ արդեն հավաքվել է գրեթե 600 մարդ, հայտնում է korrespondent.net-ը:

Սկոպիե քաղաքի ոստիկանությունը պնդում է, որ նման որոշման համար պատճառ են ծառայել Սլովենիա ուղևորվող գնացքների հետ առաջացած տեխնիկական խնդիրները, որը սովորաբար դառնում է Մակեդոնիայից հետո ներգաղթյալների համար դեպի Եվրոպայի խորքերը գնալու ճանապարհին հաջորդ կանգառը:

Ոստիիկանությունը նշում է, որ այդ պատճառով ներգաղթյալները մնում են Մակեդոնիայում ու բացասաբար ազդում երկրի կյանքի վրա, ինչի պատճառով էլ նրանց այլևս երկիր չի թույլատրվի մուտք գործել:

Նշենք, որ հունվարի 20-ին Սերբիան ու Խորվաթիան հայտարարել են, որ այլևս չեն ապաստանի ներգաղյալների ու կարող են միայն թույլատրել վերջիններիս իրենց երկրի տարածքով ուղևորվել դեպի Ավստրիա ու Գերմանիա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031