
Սաուդյան Արաբիայի բարձրագույն մուֆտին հայտարարել է, որ շախմատը հակասում է իսլամին

Սաուդյան Արաբիայի բարձրագույն մուֆտի Աբդուլ-Ազիզի իբն Աբդուլլա Ալ աշ-Շեյխը, հեռուստաեթերի ժամանակ պատասխանելով հանդիսատեսի հարցերին, հայտարարել է, որ շախմատը հակասում է իսլամին:
Մուֆտիի խոսքով՝ շախմատը ժամանակի զուր կորուստ է, բացի այդ, առաջացնում է ատելություն ու թշնամանք խաղացողների միջև:
Աշ-Շեյխը հայտարարել է, որ շախմատը ընկնում է «մոլեխաղերի» բնորոշման տակ, իսկ դա նշանակում է, որ իսլամի ավանդույթներով արգելված է, հայտնում է The Guardian-ը:
Բրիտանական պարբերականը նշում է, որ շախմատը դժվար թե արգելվի, սակայն, ամենայն հավանականությամբ, կստանա «արատավորի» կարգավիճակ, ինչպիսին երաժշտությունը: