
Քերին հայտարարել է Ռուսաստանի վրայից պատժամիջոցները չեղյալ հայտարարելու մասին

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, ոչ մոտակա ամիսներին, հնարավոր է, որ կյանքի կոչվեն Մինսկի համաձայնագրերն ու չեղյալ հայտարարվեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, հայտնում է RIA Novosti-ն:
Քերին հիշեցրել է, որ այս շաբաթվա սկզբում Դավոսում ինքն ու ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը հանդիպել են Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ, որպեսզի «օգնեն երաշխավորել մինսկյան համաձայնագրերի լիարժեք իրականացումը»:
«Ես վստահ եմ, որ շնորհիվ խնդիրը լուծելու երկու կողմերի ջանքերի ու լեգիտիմ փորձերի՝ մոտակա ամիսներին հնարավոր է կյանքի կոչել մինսկյան համաձայնագիրն ու հասնել այն պահին, երբ պատժամիջոցները կարող են հանվել»,- հայտարարել է Քերին Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ:
Հունվարի 16-ին ԱՄՆ պետդեպի պատժամիջոցների կոորդինատոր Դենիել Ֆրիդը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կարող են չեղարկվել արդեն 2016-ին: