
Թուրքիան ավիաընկերություններին կվճարի 6-հազարական դոլար յուրաքանչյուր զբոսաշրջային չվերթի համար

Թուրքիան սուբսիդիաների նոր ծրագիր է սահմանում օտարերկրյա ընկերությունների համար, որոնք չվերթեր կկազմակերպեն դեպի երկրի զբոսաշրջային շրջաններ, հայտնում է Hurriyet-ը՝ հղում կատարելով Թուրքիայի զբոսաշրջության նախարար Մահիր Ունալին:
Ավիաընկերությունները ստանալու են 6-հազարական դոլար յուրաքանչյուր չվերթի համար, որը կուղևորվի Անթալիա, Ալանիա, Դալաման, Բոդրում ու Իզմիր: Ծրագիրը կսկսի գործել զբոսաշրջային սեզոնն սկսվելու ժամանակ՝ ապրիլ-մայիս ամիսներից:
Նման միջոցառումները ձեռնարկվում են Թուրքիա եվրոպացի զբոսաշրջիկներին վերադարձնելու նպատակով, որոնք սկսել են չեղյալ հայտարարել իրենց ուղևորությունները Ստամբուլի ահաբեկչությունից հետո, որի հետևանքով սպանվել էր Գերմանիայի 10 քաղաքացի: