Բաժիններ՝

Կրեմլում ռուբլու հետ կապված իրավիճակը «արտակարգ» չեն համարում

Ոչ մի արտակարգ խորհրդակցություն՝ կապված Ռուսաստանի տնտեսական իրավիճակի հետ, չի պլանավորվում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ հանդիպման ժամանակ, տեղեկացնում է LifeNews-ը:

«Այն, ինչ տնտեսագետներն անվանում են շուկայի անկայունություն, որը պայմանավորված է միջազգային կոնյուկտուրային գործոններով, ինչպես նաև ներտնտեսական գործոններով, իր տեղն ունի: Դա վերաբերում է մեծ թվով երկրների, այդ թվում՝ Ռուսաստանին, սակայն ուզում եմ ևս մեկ անգամ ուշադրություն հրավիրել այն բանի վրա, որ դա տատանում է, դա անկայունություն է»,- ասել է Պեսկովը:

Նրա խոսքով՝ մոտ ապագայում հավանական է, որ կհրավիրվի խորհրդակցություն՝ կապված երկրում տիրող վիճակի հետ, սակայն արտակարգ ու չնախատեսված հանդիպում՝ կապված ռուբլու փոխարժեքի հետ, Պուտինի օրակարգում չկա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031