Բաժիններ՝

«Գազպրոմը» համաձայնագիր է ստորագրել «Թուրքական հոսքի» կոնֆիդենցիալության մասին

«Գազպրոմ» ընկերությունը համաձայնագիր է ստորագրել South Stream Transport B.V.-ի հետ կոնֆիդենցիալության մասին՝ Ռուսատանից Թուրքիա Սև ծովի հատակով գազատարի շինարարության նախագծի իրականացման համար: Այս մասին ասվում է «Գազպրոմի» նյութերում, տեղեկացնում է TASS-ը:

««Գազպրոմի» տնօրենների խորհուրդը որոշում է կայացրել ապահովել միմյանցից ստացված տեղեկությունների պաշտպանությունը, որը կոմերցիոն գաղտնիք է հանդիսանում՝ նպատակ ունենալով իրականացնել ՌԴ-ից Սև ծովով Թուրքիա գազատարի շինարարության կյանքի կոչումը»,- ասված է ընկերության մամլո հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ համաձայնագիրը գործում է մինչև 2021 թվականը:

South Stream Transport B.V.-ն ստեղծվել է «Հարավային հոսքի» ծովային հատվածի շինարարության համար, սակայն նախագծի որոշման դադարեցումից հետո մոնոպոլիան գնել էր նախագծում Eni-ի, EdF-ի ու Wintershall-ի մասնաբաժինները:

Ենթադրվում էր, որ South Stream Transport-ի ակտիվների մի մասը կարող է օգտագործվել «Թուրքական հոսքի» շինարարության ժամանակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս