
Պուտինը Ասադին խնդրել է հեռանալ. Financial Times

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խնդրել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին հեռանալ իր իր պաշտոնից, գրում է Financial Times թերթը:
Ինչպես նշում է պարբերականը, տվյալ տեղեկությունը հաստատել են արևմտյան հետախուզության երկու աղբյուրները:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ Ասադին նման նուրբ հաղորդագրության փոխանցման առաքելությունը վստահվել է ՌԴ գլխավոր հետախուզական վարչության պետ Իգոր Սերգունին:
Ինչպես գրում է թերթը, հանդիպումը տեղի է ունեցել Սերգունի մահից 3 շաբաթ առաջ:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ Կրեմլում կարծում են, թե եկել է Ասադի հեռանալու ժամանակը:
Ըստ FT-ի՝ Ասադը կտրականապես հրաժարվել է թողնել նախագահի պաշտոնը:
Մինչ այդ, ռուսական իշխանությունները նախկինում բազմիցս հերքել են տեղեկությունը այն մասին, որ խնդրել են Ասադին հրաժարական տալ: