Բաժիններ՝

Բրիտանիան հնարավոր է համարում ԴԱԻՇ-ի շարքերին միջուկային հարված հասցնելը

Մեծ Բրիտանիայի փոխծովակալ Ջոն Ուիլը թույլատրելի է համարում Սիրիայում ԴԱԻՇ-ի դեմ «Թրայդենտ» համակարգի բալիստիկ հրթիռների օգտագործումը, որը ի վիճակի է կրել միջուկային լիցք ավելի քան 11 հազար կիլոմետր հեռահարությամբ:

Ինչպես գրում է Express պարբերականը, Ուիլը կարծում է, որ կանխարգելիչ միջուկային զենքը թույլ չի տա զինյալներին ստանալ այսպես կոչված «կեղտոտ ռումբ»:

Նա նաև նշել է, որ ներկայում Բրիտանիայի ռազմածովային նավատորմն ունի «Վենգարդ» տեսակի 4 ստորջրյա նավ՝ բալիստիկ հրթիռներով: Նրա խոսքով՝ «Թրայդենտ» հրթիռները կարող են կիրառվել զինյալների դիրքերին կոալիցիայի հարվածի դեպքում:
«Ջիհադիստներին կանգնեցնել չի ստացվի, սակայն դրա փոխարեն մենք թույլ չենք տա նրանք ստանալ նյութեր կեղտոտ ռումբերի պատրաստման համար»,- ասել է բրիտանացի գեներալը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031