
Միգրացիոն ճգնաժամն սպառնում է Եվրոպայի ապագային. Ֆրանսիայի վարչապետ

Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը հայտարարել է, որ ապաստանի կարիք ունեցող բոլոր փախստականներին ընդունելու փորձը կարող է ամբողջությամբ ապակայունացնել եվրոպական հասարակությունը, տեղեկացնում է BBC-ն:
Գործակալության հետ զրույցում Վալսը ընդգծել է, որ միգրացիոն ճգնաժամը վտանգում է Եվրոպայի ապագան՝ որպես այդպիսին: Դրա հետ կապված՝ Ֆրանսիայի նախագահը կոչ է արել խստացնել հսկողությունը Եվրամիության արտաքին սահմաններին:
Վալսն անմիջականորեն չի սկսել քննադատել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, ով համաձայնել է ապաստանել ներգաղթյալներին: Ֆրանսիայի վարչապետը նրա քայլն անվանել է «խիզախ», սակայն նշել է, որ արդյունքում փախստականները սխալ ազդանշան են ստացել:
Վալսի կարծիքով՝ պետությունների ղեկավարների հայտարարություններն այն մասին, թե պատրաստակամ են ընդունել ներգաղթյալներին, վայրկենապես գրավում է նրանց ուշադրությունն ու հարուցում մեծ թվով փախստականների հոսք, որոնք շտապում են Եվրոպա, ինչն իր հերթին սպառնում է սոցիալական ու ժողովրդագրական խնդիրներով: