
Օբաման և Մերկելն ընդգծել են մինսկյան համաձայնագրերի իրականացման անհրաժեշտությունը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հունվարի 21-ին հայտարարել են մինսկյան համաձայնագրերի իրականացման անհրաժեշտության մասին բոլոր կողմերի կողմից:
Այս մասին հայտնում է Սպիտակ տունը նրանց հեռախոսային զրույցի արդյունքներով:
«Ուկրաինայի առնչությամբ նախագահն ու կանցլերն ընդգծել են բոլոր կողմերի կողմից Մինսկի համաձայնագրերի ամբողջական իրականացման կատարումը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Դոնբասի հարցով Մինսկի համաձայնագրերի իրականացման հարցով առաջընթաց չկա ու իրավիճակը թույլ չի տալիս անցնել կարգավորման քաղաքական փուլի:
«Նորմանդյան քառյակի» (Ուկրաինա, Գերմանիա, Ֆրանսիա, Ռուսաստան) արտգործնախարարների հանդիպումը կարող է տեղի ունենալ փետրվարի սկզբին Փարիզում: