2016թ. երկրորդ կեսին Ռուսաստան են սկսել զանգվածաբար ժամանել ժամանակավոր աշխատանքային միգրանտները, որոնց հոսքը վերջին երկու տարում ճգնաժամի պատճառով նվազել էր։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ելույթ ունենալով «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության համագումարում, կոչ է արել մարդասիրական միջանցքներ սահմանել Սիրիայի Հալեպ քաղաքում։
ԱՄՆ-ն հայտարարել է, որ հետ է կանչում դեկտեմբերի 2-ին արված առաջարկները արևելյան Հալեպից զինյալներին դուրս բերելու վերաբերյալ։
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի կոչը սփյուռքահայերին` ՀՀ բանկերում 1000-ական դոլար դնելու մասին, պտուղներ է տալիս: Այսօր ԱԺ-ում լրագրողներին հայտարարեց Հ.Հակոբյանը` պատասխանելով 168.am-ի հարցին, թե արդյոք արձագանք կա՞ իր կոչին:
Փաստաբան Սիմոն Ծատուրյանը մահացել Է Մոսկվայի Տիմիրյազեւյան դատարանում ավազակության քրեական գործով ընթացող նիստի ժամանակ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին պնդում է, որ Ուկրաինայում իր հիմնադրած կուսակցությանն արդեն անդամագրվել է 20 հազար մարդ։
Facebook-ը, Microsoft-ը, Twitter-ն ու YouTube-ը դեկտեմբերի 5-ին հայտարարել են ահաբեկչության դեմ պայքարի նոր նախաձեռնության մասին՝ կապված համացանցում «ահաբեկչական կոնտենտի» տարածման հետ, հայտնում է RIA Novosti-ն։
Հնդկաստանը հանդես է գալիս Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ շուտափույթ ինտեգրացման օգտին: Այս մասին հայտարարել է ՌԴ-ում Հնդկաստանի դեսպանի տեղակալ Գանգադհարան Բալասուբրամանիանը:
Հարավային Կորեայի նախագահը խոստացել է հեռանալ պաշտոնից 2017թ. ապրիլին, հայտնում է РБК-ն։
Նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջի միջոցով հաղորդել է, որ հեռախոսազրույց է ունեցել Թայվանի նախագահ Ցայ Ինգ-վենի հետ: Այս տեղեկությունը հարց է առաջացրել, թե արդյոք ԱՄՆ-ը պատրաստվում է վերանայել իր «Մեկ Չինաստան» քաղաքականությունը, որը կանխում էր Թայվանի պաշտոնական ճանաչումը:
Ֆրանսիայի նոր վարչապետ է դարձել Բեռնար Կազնյովը, որը մինչ այդ գլխավորել է երկրի ներքին գործերի նախարարությունը։ Այս մասին հայտնել է Ելիսեյան պալատը երկրի արդեն նախկին վարչապետ Մանուել Վալսի հրաժարականից հետո։
Թուրքիայի Սահմանադրական դատարանը մերժել է Սիսի կաթողիկոսարանի տարածքի վերադարձի մասին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության պահանջով դատի քննարկումը: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հայտարարել է հայցը Մարդու իրավունքների եվրոպական դատարան տանելու մասին:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Ռուսաստանի տեղեկատվական անվտանգության դոկտրինը։ Փաստաթուղթը տեղադրվել է իրավական տեղեկատվության պորտալում։
ԴԱԻՇ-ի նոր պաշտոնական ներկայացուցիչ Աբի ալ-Հասան ալ-Մուխագերը հայտարարել է ողջ աշխարհում Թուրքիայի դեսպանությունների ու հյուպատոսությունների վրա հարձակման մտադրության մասին։
Հունաստանի դատարանը հրաժարվել է արտահանձնել 3 թուրք զինծառայողներին Անկարայի պահանջով, որը մեղադրում է նրանց հուլիսյան ռազմական հեղաշրջման անհաջող փորձին առնչություն ունենալու մեջ։
Պենտագոնը թաքցրել է 125 միլիարդ դոլարի իր տնտեսական ծախսերի մասին զեկույցի արդյունքները՝ մտավախություն ունենալով երկրի պաշտպանական բյուջեի կրճատումից, գրում է Washington Post պարբերականը՝ վկայակոչելով կոնֆիդենցիալ տվյալները։
Մոսկվայի օդանավակայաններում տեղի ժամանակով ժ. 8.43-ի դրությամբ ավելի քան 40 չվերթ է չեղյալ հայտարարվել, ևս 29-ը հետաձգվել է, հայտնում է «Յանդեքսը»։
Լոս Անջելեսում Հետաքննությունների դաշնային բյուրոյի ստորաբաժանման փոխտնօրեն Դիրդրի Ֆայքը հայտնել է, որ բյուրոյի աշխատակիցները համապատասխան նախազգուշացումն ստացել են արտասահմանցի գործընկերներից: Նախապատարստվող գրոհն իբր կարող է օրվա ընթացքում տեղի ունենալ «Յունիվերսել սիթի» կայարանում:
Տեխաս նահանգի ընտրիչների կոլեգիայի անդամ Քրիս Սուփրունը, որը ներկայացնում է ԱՄՆ Հանրապետական կուսակցությունը, հայտարարել է, որ չի քվեարկելու Դոնալդ Թրամփի օգտին դեկտեմբերի 19-ին կայանալիք կոլեգիայի նիստում։
Ռուսաստանի պաշտպանության նախարարարությունը հրապարակել է տեսագրություններ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են մարդասիրական օգնությամբ բեռնված ավտոմեքենաները մուտք գործում արեւելյան Հալեպ, որտեղ դեռեւս շարունակվում են մարտերը կառավարական ու ապստամբ ուժերի միջեւ։
ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը հայտարարել է, որ չի բացառում հնարավորությունը, որ կարող է մասնակցել 2020թ. ԱՄՆ նախագահական ընտրություններին, հայտնում է BBC-ն։
IBM Corp.-ի գլխավոր գործադիր տնօրեն Վիրջինիա (Ջիննի) Ռոմետին միացել է այն 16 առաջատար գործարարների թիմին, որոնք խորհուրդներ կտան ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը:
Հնագետները կարողացել են պարզել Երուսաղեմում Փրկչի գերեզմանի ծագումը, հայտնում է The Mirror-ը։
«Հայ-ռուսական միացյալ խմբավորումը նախատեսված է անվտանգության այնպիսի մարտահրավերների ու սպառնալիքների հակազդման համար, որոնք կարող են ակտուալ լինել Հայաստանի և Ռուսաստանի համար Կովկասյան տարածաշրջանում։ Դա կարևոր գործոն է Հայաստանի ազգային անվտանգության ապահովման տեսանկյունից՝ աճող ռիսկերի ու սպառնալիքների պայմաններում, այդ ռիսկերն ամենուր են»:
Մոդին հավաքել է ձայների 18 տոկոսը եւ առաջ անցել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայից, ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփից եւ WikiLeaks-ի ղեկավար Ջուլիան Ասանժից, որոնց 2016 թվականի առավել ազդեցիկ դեմքեր են համարել հարցվածների 7-ական տոկոսը:
Ռուսաստանի իշխանությունները պնդելու են, որ Եվրասիական տնտեսական միության երկրներ արտասահմանյան ինտերնետ-խանութներից անմաքս ներկրման համար նվազեցվի առաքումների արժեքի շեմը: Այդ մասին հայտարարել է ՌԴ ֆինանսների փոխնախարար Իլյա Տրունինը, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»:
Ջոն Քերին ժամանել է Գերմանիա՝ քննարկելու ՆԱՏՕ-ի և ԵԱՀԿ-ի նախարարական հանդիպումները, ինչպես նաև Սիրիայում և Ուկրաինայում վիճակը, հայտնում է ԱՄՆ Պետդեպարտամենտը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նախկին նյարդավիրաբույժ Բեն Կարսոնին նշանակել է ԱՄՆ բնակարանային շինության և քաղաքային զարգացման նախարար, հայտնում է The Washington Post-ը։
Ուզբեկստանի նոր նախագահ է ընտրվել երկրի նախագահի պաշտոնակատար Շավքաթ Միրզիյոևը, հայտնում է lenta.ru-ն՝ հղում կատարելով երկրի ԿԸՀ-ին։
Իտալիայի նախարարներից մեկը կարող է ժամանակավորապես գլխավորել Իտալիայի կառավարությունը երկրի վարչապետ Մատեո Ռենցիի հրաժարականից հետո։