Տարիներ շարունակ Ադրբեջանի կառավարությունը տարբեր երկրների քաղաքական գործիչներին և պաշտոնյաներին առատորեն թանկարժեք նվերներ է մատուցել՝ մետաքսից գորգեր, ոսկի, արծաթ, խավիար, կանխիկ դրամ և բոլոր ծախսերի վճարմամբ ուղևորություններ՝ Ադրբեջանի օգտին և Հայաստանի ու Արցախի դեմ նրանց ձայների դիմաց: Այս անօրինական գործունեությունը այնքան մեծ տարածում է գտել, որ եվրոպացիներն այն նկարագրում են որպես «խավիարային դիվանագիտություն»:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստանում է հասնել իսրայելցիների և պաղեստինցիների միջև խաղաղության գործարքի:
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը պատրաստ է ընդունել կառավարության հրաժարականը, որի նախաձեռնողն է վարչապետ և Չեխիայի սոցիալդեմոկրատական կուսակցության առաջնորդ Բոհուսլավ Սոբոտկան:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 3-ին Սոչիում կայացած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերել Ռուսաստանից C-400 հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման վերաբերյալ:
«Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի 36 մասնակից երկրների պատվիրակություններն արդեն ժամանել են Կիեւ, ինչի մասին մայիսի 3-ին հայտնել է Ուկրաինայի փոխվարչապետ Վյաչեսլավ Կիրիլենկոն։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ապրիլի 3-ին Ռուսաստանի Սոչի քաղաքում տեղի ունեցած հանդիպմանը Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ կպահպանվեն Թուրքիայից Ռուսաստան կատարվող լոլիկի բեռնափոխադրումների հետ կապված սահմանափակումները:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի գլխավորած ՔԴՄ/ՔՍՄ կուսակցական միությունը 8 տոկոսի է հասցրել Գերմանիայի Սոցիալդեմոկրատական կուսակցության (ԳՍԴԿ) նկատմամբ ունեցած առավելությունը, որի առաջնորդը կանցլերի պաշտոնի թեկնածու Մարտին Շուլցն է:
Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի ներկա կազմը դադարեցրել է իր գործունեությունը:
Ֆրանսիական Charlie Hebdo երգիծական շաբաթահանդեսը, որը հայտնի է իր խայթիչ եւ երբեմն դաժան ծաղրանկարներով, մայիսի 7-ին կայանալիք՝ Ֆրանսիայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլին է նվիրել թարմ համարի զգալի մասը։
Հաղորդվում է, որ բանակցությունների մեկնարկից առաջ թուրքական պատվիրակությունը չի կարողացել միանգամից կողմնորոշվել` որն է իրենց տեղը և որտեղ նստել:
WikiLeaks ռեսուրսի հիմնադիր Ջուլիան Ասանժը ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնին անվանել է «Լիբիայի մսագործ», որը հանդես է գալիս խաղաղության կարգախոսով, եւ նրան մեղադրել է խաբեության մեջ։
Հունաստանի դատարանը մերժել է Թուրքիայի նոր պահանջը` իրեն հանձնել ռազմական հեղաշրջման փորձից հետո այդ երկիր փախած թուրք զինվորներին:
Համացանցում հայտնվել է Վաշինգտոնի նահանգի Մեքիլթեո քաղաքի խճուղու վրա Piper PA32 միաշարժիչ ինքնաթիռի ընկնելու տեսագրությունը:
«Բոկո հարամ» արմատական խմբավորման պարագլուխ Աբուբաքար Շեքաուն վերքեր է ստացել Նիգերիայի հյուսիսարեւելքում երկրի ռազմաօդային ուժերի ավիահարվածների հետեւանքով:
Եվրամիության Բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին ԵՄ անունից հայտարարություն է արել Մամուլի ազատության միջազգային օրվա` մայիսի3-ի կապակցությամբ
ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը մայիսի 3-ին կատարել են «Մինիթմեն-3» միջմայրցամայքային բալիստիկ հրթիռի հաջող փորձարկում, ինչի մասին հայտնել է Միացյալ Նահանգների Գլոբալ հարվածների հրմանատարությունը։
Հայոց ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է Իսպանիայի շուրջ երեք տասնյակ քաղաք:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Թուրքիայում մահապատժի վերականգնման դեպքում Եվրամիությանն այդ երկրի անդամակցության շուրջ բանակցությունները անհիմն կդառնան:
Ադրբեջանում բանտարկված բլոգեր Ալեքսանդր Լապշինի կինն ահազանգել է ամուսնու առողջական վիճակի վատացման մասին` հայտնելով, որ նրա մոտ սկսվել է նյարդացավ:
Սոչիում սկսվել է Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեբ Թայիփ Էրդողանի հանդիպումը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Ռուսաստանը պլանավորում է դուրս գրել Ղրղզստանի Հանրապետության 240 մլն դոլար գումարի պարտքը, ինչը հետեւում է երկու երկրների կառավարությունների համապատասխան համաձայնագրին կից արձանագրության նախագծից։
Աստանայում Սիրիայի շուրջ ընթացող բանակցություններում սիրիական զինված ընդդիմությունը ներկայացնում է 19 մարդ:
«Այս համաձայնագրով բոլոր խնդիրները լուծվելու են, և Հայաստանն անդամակցելու է այդ մեծ ընտանիքին, որը հնարավորություն է տալու թե՛ մեր, թե՛ ԵՄ ավիացիոն ընկերություններին՝ ավելի աշխուժացնելու իրենց աշխատանքը»։
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում ՆԱՏՕ-ի առաքելության զրահափոխադրիչների շարասյան վրա հարձակման պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, ինչի մասին հայտնել է Reuters գործակալությունը։
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության 2017թ. ծրագրի շրջանակներում մայիսի 2-ին Հայաստան է ժամանել ՌԴ պաշտպանության նախարարության պատվիրակությունը` ՌԴ ՊՆ ռազմական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ, գեներալ-մայոր Վիտալի Կոխի գլխավորությամբ:
Կողմնակի պետությունը, որպիսին կդառնա Բրիտանիան, չի կարողանա եւ չի ունենա նույն այն իրավունքները, որ ունեն Եվրամիության անդամները, հայտարարել է կանցլերը՝ ելույթ ունենալով Բունդեսթագում:
Ս: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չի կարծում, թե փախստականների վերաբերյալ Եվրամիության եւ Թուրքիայի միջեւ կնքված գործարքն Անկարային թույլ Է տալիս շանտաժի ենթարկել Բեռլինին:
Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Հառաջ» շարժման առաջնորդ եւ երկրի էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնի վարկանիշն անցած օրվա ընթացքում իջել է մեկ տոկոսային կետով:
ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը, որը որպես ամերիկյան դիվանագիտության ղեկավար 2000 թվականին Կիմ Չեն Իրի հետ հանդիպում է ունեցել Փենյանում, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին նախազգուշացրել է ԿԺԴՀ-ի ներկայիս ղեկավար Կիմ Չեն Ընի հետ հանդիպումից:
Սպառազինությունների ռուսաստանյան հատուկ արտահանող «ՌոսօբորոնԷքսպորտ» ընկերությունը (մտնում է «Ռոստեխ» պետական կորպորացիայի մեջ) թուրք գործընկերների հետ քննարկում է զենքի հեռանկարային նմուշերի ստեղծման մի շարք նախագծեր: