ՄԱԿ-ի նոր գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջադրված դիվանագետը ո՛չ Արևելյան Եվրոպայի ներկայացուցիչ է, ո՛չ էլ կին, ինչպես շատերը ենթադրում էին, հայտնում է BBC-ն։
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը այսօր Մոսկվայում բանակցություններ կանցկացնի իր ֆրանսիացի գործընկերոջ՝ Ժան-Մարկ Էյրոյի հետ։ Այնուհետ Էյրոն կուղևորվի Վաշինգտոն, հայտնում է RIA Novosti-ն։
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ եղանակը խաղաղ բանակցություններն են։ Այս մասին, ինչպես հայտնում է ադրբեջանական Trend գործակալությունը, Կովկաս կատարած այցի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը։
Գերմանիան դիտարկում է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներ սահմանելու հարցը Մոսկվայի կողմից Սիրիայում իրականացվող քաղաքականության պատճառով։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրին։
Զարմանալի չէ, որ Հայաստանում ոմանք վրդովվել են սփյուռքահայերի նախաձեռնությունից և կոչ արել նրանց տեղափոխվել Հայաստան, եթե իրենք իսկապես շահագրգռված են երկրի բարեփոխման գործում:
Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Սիրայում տիրող իրավիճակը:
ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գործադիր տնօրեն Կառլոս Վոգելերը մասնակցել էր օրերս Արենի գյուղում կայացած գինու փառատոնին, որտեղ եւ առաջին անգամ համտեսել էր հայկական գինին:
ԱՄՆ-ում կայացել է Հարավային Կովկասի տարածաշրջանին վերաբերող եզակի մի հանդեսի շնորհանդես:
Ներկայում Ֆրանսիայի նախկին նախագահներից յուրաքանչյուրին տրամադրվում է ծառայողական բնակարան, յոթ մարդուց բաղկացած անձնակազմ, որոնց աշխատավարձը վճարվում է պետական գանձարանից, ավտոմեքենա է ապրուստամիջոց տարեկան 65 հազար եվրոյի չափով: Հրամանագրի համաձայն՝ պետության ղեկավարի պաշտոնից հեռանալուց հինգ տարի անց աշխատակիցների թիվը կկրճատվի հինգ մարդով:
Նամակի տակ, որն ուղարկվել էր Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերին, իրենց ստորագրություններն են դրել Հունգարիայի, Լատվիայի, Լեհաստանի, Ռումինիայի, Սլովակիայի, Չեխիայի, Էստոնիայի վարչապետերն ու Լիտվայի նախագահը։
ՄԱԿ-ում հայտարարել են, որ մարդասիրական ավտոշարասյունը, որը ոչնչացվել էր Հալեպում սեպտեմբերին, ռմբակոծվել է երկնքից, գրում է Reuters-ը։ ՄԱԿ-ի փորձագետներն այդ փաստը պարզել են դեպքի վայրի արբանյակային լուսանկարների ուսումնասիրմամբ։
Ուկրաինայի ԱԳՆ-ն կոչ է արել ուկրաինացիներին զերծ մնալ Ռուսաստան ուղևորվելուց, ինչպես նաև չօգտվել տարանցումից այդ պետության տարածքում։ Այս մասին հայտնում է korrespondent.net-ը՝ վկայակոչելով Ուկրաինայի ԱԳՆ-ի մամուլի ծառայությանը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ծննդյան օրվա կապակցությամբ լյուքս դասի սմարթֆոնների թողարկմամբ զբաղվող Caviar ընկերությունը թողարկել է iPhone 7-ի սահմանափակ խմբաքանակ, ասվում է ընկերության հաղորդագրությունում:
Բրյուսելում պայթյունի սպառնալիքի պատճառով մարդիկ տարհանվել են Հյուսիսային կայարանից և դատախազության շենքից, հայտնում է VTM Nieuws-ը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը աջակցել է դպրոցներում ընդհանուր մշակութաբանական դասընթացի ներմուծմանը, որը կբարձրացներ աշակերտների հոգևոր-բարոյական մշակույթը։
ՌԴ Պետդումայի 7-րդ գումարման նոր խոսնակ է ընտրվել Վյաչեսլավ Վոլոդինը, հայտնում է TASS-ը։
Եվրամիության խորհուրդը համաձայնեցրել է բանակցային դիրքորոշումը Վրաստանի քաղաքացիների համար վիզաների չեղյալ հայտարարման վերաբերյալ, հայտնում է TASS-ը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոր գումարման Պետդումայի առաջին նիստի ընթացքում պատմել է, թե որն է Ռուսաստանի ուժը, հայտնում է RIA Novosti-ն։
Նավթ արտադրող երկրների հետ նավթարդյունահանման ծավալների կրճատման վերաբերյալ համաձայնագիրը թույլ կտա ավելացնել նավթի 1 բարելի գինը 10-15 դոլարով։ Ինչպես հայտնում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է Վենեսուելայի նավթի նախարար Էուլոխիո դել Պինոն։
Ռուսաստանի պատասխանը Սիրիայի հարցով ԱՄՆ-ի «Պլան Բ»-ին կարող է դառնալ Բաշար Ասադի բանակին կրակային աջակցությունը։ Այս մասին գրում է «Իզվեստիա» պարբերականը՝ վկայակոչելով Ռուսաստանի Դաշնային խորհրդի պաշտպանության և անվտանգության հարցերով կոմիտեի փոխնախագահ Ֆրանց Կլինցևիչին։
ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը մեղադրել է Ռուսաստանին Սիրիայում հրադադարի համաձայնագրի ձախողման մեջ, գրում է РБК-ն։
Դպրոցներում կրոնի հիմունքների ուսումնասիրությունը կբարելավվի, իսկ դասաժամերը նախատեսվում է ավելացնել, հայտարարել է Ռուսաստանի կրթության և գիտության նախարար Օլգա Վասիլևան։
Գերմանիան աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, հայտարարել է Ադրբեջանում Գերմանիայի դեսպան Միխայել Կինդսգրաբը։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական APA գործակալությունը։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ մտադիր չէ մասնակցել ԴԱԻՇ-ի դեմ գործողություններին։
Ալյասկայում նավթի խոշորագույն պահուստներ են հայտնաբերվել։ Այս մասին հայտարարել է Caelus Energy ընկերությունը, հայտնում է Wall Street Journal-ը։
ԱՄՆ-ի Պատերսոն քաղաքում ուժեղ պայթյուն է որոտացել՝ 2 տուն ամբողջությամբ ոչնչացել է, ևս 13-ն ստացել է վնասվածքներ։ Այս մասին հայտնում է NJ.com-ը։
ԱՄՆ-ում կայացել է ԱՄՆ փոխնախագահի պաշտոնի թեկնածուների՝ դեմոկրատ Թիմոթի Քեյնի և հանրապետական Մայքլ Փենսի հեռուստաբանավեճը, հայտնում է BBC-ն։ Բանավեճի հիմնական թեման դարձել է Ռուսաստանը։
Այս տարի 3,5 հազարից ավելի մարդ է զոհվել կամ անհետ կորել ծովային ճանապարհով Եվրոպա հասնելու փորձ կատարելիս:
Այսօր Թբիլիսիում պայթեցվել է Վրաստանի խորհրդարանում «Միացյալ ազգային շարժում» կուսակցության պատգամավոր Գիվի Թարգամաձեի ավտոմեքենան:
Գերմանիան վճռականորեն սատարում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: