Ընկե՛ր դատավոր, եթե դու քննիչին ու պաշտպաններին հարց չես տվել, ո՞նց ես գրել՝ Ծառուկյանի ձերբակալությունն իրավաչափ է. Երեմ Սարգսյան

168TV-ի «Դասեր» հաղորդաշարի հյուրը՝ «Virtus» Law Group փաստաբանական գրասենյակի հիմնադիր և տնօրեն, փաստաբան Երեմ Սարգսյանը, անդրադաձավ նաև Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստին:

«Ծառուկյանի գործով դատավորը մեզ ոչ մի հարց ձերբակալման մասին չի տվել, հետո եկել, ասել է՝ ձերբակալումն օրինաչափ է եղել: Ընկեր դատավոր, եթե դու քննիչին ու պաշտպաններին հարց չես տվել, ո՞նց ես որոշմանդ մեջ գրել՝ ձերբակալությունը երբ է եղել»,- ասաց Երեմ Սարգսյանը:

Նրա խոսքով՝ եթե Գարիկ Աբելյանի որոշումը Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ որևէ մեկը կարդա, կտեսնի՝ ժամերով իրենց նշած փաստերից մի բառ անգամ չկա այնտեղ գրած:

Կարդացեք նաև

«Հիմա ես պիտի համարեմ, որ դա օրինական որոշո՞ւմ է: Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) հայտարարություն է տարածում, որ դատարանները կաշառքի գործով նախընտրական շրջանում մեծ մասամբ կալանավորում են ձերբակալվածներին: ԲԴԽ, Ձեզ ի՞նչ, ի՞նչ են անում: Ուզում էիք ինչ-որ մեկի մոտ արդարանալ, թե՝ տեսեք, կալանավորում ե՞նք»,- ասաց փաստաբանը:

Վերջինս նկատեց՝ այն, ինչը Հայաստանում դատարանը համարել է խարդախություն, Իրանում 2-րդ ատյանի դատարանը չի համարել ո՛չ խարդախություն, ո՛չ հափշտակություն:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031