Իսրայելը մտավախություն ունի, որ Թուրքիան կդառնա միջուկային երկիր. Washington Post

Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագրից հետո Իսրայելում աճել են Թուրքիայի վերաբերյալ մտահոգությունները։ Այսպիսի տեսակետ է հայտնել «The Washington Post» պարբերականը։

Ըստ հոդվածի՝ Իսրայելում գերակշռում է այն մտավախությունը, որ Սաուդյան Արաբիայի միջուկային ծրագիրը կարող է Մերձավոր Արևելքում սպառազինության նոր մրցավազք հրահրել։ Իսրայելում մտավախություն ունեն, որ Սաուդյան Արաբիային կարող են հետևել նաև Թուրքիան և տարածաշրջանի այլ երկրներ՝ սկսելով սեփական ուրանի հարստացման ծրագրերը։

«The Washington Post»-ը հրապարակել է ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի միջև կնքված միջուկային էներգետիկայի համաձայնագրի վերաբերյալ ուշագրավ մանրամասներ։ Պարբերականի տվյալներով՝ համաձայնագիրը Սաուդյան Արաբիային հնարավորություն կտա ամերիկյան տեխնոլոգիաներով կառուցել ատոմային էլեկտրակայաններ, ինչպես նաև ապագայում կարող է հիմք ստեղծել երկրի տարածքում ուրանի հարստացման աշխատանքներ իրականացնելու համար։

Այդ համաձայնագրի ամենակոշտ քննադատն Իսրայելն է։ Վերջինս մտահոգված է այն բանով, որ տարածաշրջանային ուժերի հավասարակշռությունը կարող է խախտվել, իսկ դրա էական դերակատարներից մեկը համարվում է վերջին տարիներին ռազմական արդյունաբերության ոլորտում զգալի հաջողություններ գրանցած Թուրքիան։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031