Բաժիններ՝

Լիտվան հայտնել է ՌԴ Կալինինգրադի մարզի սահմանի մերձակայքում ՆԱՏՕ-ի ռազմական տեխնիկայի տեղաշարժի մասին

Լիտվայի պաշտպանության նախարարությունը հայտնել է զորավարժությունների շրջանակում հանրապետության տարածքում ՆԱՏՕ-ի ռազմական տեխնիկայի տեղաշարժի մասին՝ Կալվարիա-Կազլո Ռուդե երթուղով։ Այդ քաղաքները գտնվում են երկրի հարավ-արևմուտքում՝ Ռուսաստանի Կալինինգրադի մարզի և Սուվալկիի միջանցքի մերձակայքում։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Գերատեսչության տվյալներով՝ «կարելի է նկատել ՆԱՏՕ-ի դաշնակից երկրների զինվորների և ռազմական տեխնիկայի տեղաշարժերի ուժգնացող ինտենսիվությունը երկրի ճանապարհներին»։

«Դաշնակից զորքերի վերատեղաբաշխումը ՆԱՏՕ-ի գործունեության կանոնավոր մասն է և նպաստում է Լիտվայի և ամբողջ դաշինքի պաշտպանունակության ամրապնդմանը», – ասվում է հաղորդագրության մեջ։

Սուվալկիի միջանցքը մոտ 100 կիլոմետր երկարությամբ ցամաքային հատված է Լեհաստանի և Լիտվայի միջև սահմանի երկայնքով, որը կապում է Բալթյան երկրների տարածքը ՆԱՏՕ-ի մյուս անդամների հետ և միաժամանակ բաժանում Ռուսաստանի Կալինինգրադի մարզը Բելառուսից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031