Կառավարությանն աջակցության փողեր են տվել ամբողջ աշխարհից, որ մեզ տան, բայց մեզ չի հասել. իրենց պարգևավճարները ժամանակին ստանում են, հետո օտպուսկ գնում. ձկնաբույծ

Հայ ձկնաբույծները շարունակում են բողոքել, որ իրենց արտադրանքը չեն կարողանում իրացնել։ Ռուսական կողմի սահմանափակումների արդյունքում ձուկն այս պահին ռուսական շուկա չի արտահանվում, ներքին շուկայում չի վաճառվում, արդյունքում՝ ձկնաբույծները կուտակել են միլիոնների պարտքեր ու շարունակում են բողոքել։

Օրերս նրանք բողոքի ակցիա իրականացրեցին Կառավարության շենքի մոտ, հանդիպում պահանջեցին փոխվարչապետի հետ, սակայն որևէ հանդիպում այդպես էլ տեղի չունեցավ։

Ձկնաբույծների միության անդամ Արմեն Կարապետյանի խոսքով՝ մինչև հինգշաբթի սպասելու են, դրանից հետո արդեն  իրենց անելիքը կանեն։

«Այս պահին մեզ մոտ սպասողական վիճակ է՝ մինչև այս հինգշաբթի՝ Կառավարության հերթական նիստը, այդ ժամանակ պարզ կլինի՝ իրենց կողմից ռեակցիա կա՞, թե՞ չկա։

Կարդացեք նաև

Մենք իրենց մշակած տվել ենք մեր աջակցության ծրագիրը, թե ինչ է պետք անել, որ մենք որոշ ժամանակ էլ ձգենք։ Ճիշտ է՝ սա ժամանակավոր լուծում եմ համարում, բայց եթե դա էլ չլինի՝ չենք ձգի։

Աջակցության փողեր են եկել ամբողջ աշխարհից, բայց մեզ չի հասել, մենք միայն հարկեր ենք վճարել ու հալածվել ենք։ Կառավարությանը փող են տվել, որ մեզ տա, բայց հիմա դա էլ չկա։ Իրենք իրենց պարգևավճարները ժամանակին տալիս են, պրեմիաները ստանում, հետո են օտպուսկ գնում։ Մարզպետարաններին, փոխվարչապետին 8 միլիոնից ավելի պրեմիա են գրել, սա հո բան չէ՞, սրա վերջը լավ չի լինելու»,- 168.am հետ զրույցում ասաց Արմեն Կարապետյանը։

Նա նշեց, որ եթե Կառավարությունը չի կարողանում այսօր ձկնաբույծների հարցերին պատասխանները տա, ապա հոկտեմբերին Հայաստանում անցկացվելիք «COP-17»-ի ժամանակ իրենց հարցերին կպատասխանեն եվրոպացիները:

«Այդ ժամանակ ձայնը կլսեք։ Եթե հարց լուծողը մեկ մարդ է, պետք է հանդիպենք նրա հետ։ Պետք է հասկանանք, եթե մի բան տվել են, որ մեզ փոխանցեն, գոնե մի մասը ինչո՞ւ չեն փոխանցել. Թղթի վրա գրում են՝ սուբսիդիա կտանք, բայց մինչև ամսի 1-ը սուբսիդիան վերանում է, հո մենք անասուն չե՞նք»,- հավելեց մեր զրուցակիցը։

Նա նաև հույս հայտնեց, որ հինգշաբթի օրը բոլոր հարցերի պատասխանը կստանան, օրինակ, ինչո՞ւ է սուբսիդիան տրված մինչև օգոստոսի 1-ը։

«Սա նույնն է, որ ասեմ՝ 1 մլրդ դոլար եմ տալիս քեզ, բայց կես ժամում պետք է գնաս Նյու Յորք ու հետ գաս, եթե չես կարողանում գնաս ու վերադառնաս, 1 տրիլիոն էլ կարող եմ խոստանալ։ Սրա իմաստը ո՞րն է, իրենց ուղեղն այլ ձևով է աշխատում, ինչպես ասում են՝ վերջը լավ լինի։ Բոլորի մոտ այդ «կարմիր գծերը» հատել են, այլևս տեղ չկա, որ պարտք չանենք: Բացի ադրբեջանական թումանից, աշխարհի տակ արդեն չկա այնպիսի վալյուտա, որով պարտք արած չլինենք։ Ինչ ունենք-չունենք, ոսկեղենից սկսած՝ վաճառել ենք»,- ընդգծեց Արմեն Կարապետյանը։

Նշենք որ մայիսից սկսած ՌԴ-ն սահմանափակումներ է դրել հայկական մի շարք ապրանքների՝ ռուսական շուկա ներմուծման վրա՝ ծաղիկների, պտուղ-բանջարեղենի, այսօրվանից էլ՝ արդեն կաթնամթերքի վրա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031