Բաժիններ՝

Ջո Բայդենը պայքարում է մետաստատիկ քաղցկեղի դեմ. նա նկատելիորեն թուլացել է․ WP

ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը բուժում է ստանում մետաստատիկ քաղցկեղից, սակայն նա նկատելիորեն թուլացել է։ Այս մասին հայտնում է Washington Post պարբերականը:

2025 թվականի հոկտեմբերին հայտնի է դարձել, որ Բայդենը շագանակագեղձի քաղցկեղի բուժման շրջանակում ճառագայթային և հորմոնալ թերապիայի կուրս է անցել։

«Սպիտակ տնից հեռանալուց 18 ամիս անց 83-ամյա նախկին նախագահը շփվում է հարազատների, հին ընկերների ու վաղեմի օգնականների նեղ շրջանակի հետ՝ միևնույն ժամանակ բուժում ստանալով մետաստատիկ քաղցկեղից։ Բուժումը, կարծես թե, ազդում է, սակայն հիվանդությունն ու դրա հետևանքները նրան նկատելիորեն թուլացրել են», – ասվում է հրապարակման մեջ։

Ըստ պարբերականի՝ Բայդենի մերձավորները նշում են, որ հիվանդությունը կաշկանդել է նրա հետնախագահական կյանքը, իսկ առօրյան այժմ հիմնականում պտտվում է բուժման, ընտանիքի և սեփական քաղաքական ժառանգությունն ամփոփելու շուրջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031