Բաժիններ՝

Սիեթլի մշակութային-զվարճանքային համալիրում տեղի ունեցած հրաձգության հետևանքով երեք մարդ է զոհվել

Սիեթլի մշակութաժամանցային համալիրում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհերի թիվը հասել է երեքի, հայտնում է Seattle Times թերթը։

Միջադեպը տեղի է ունեցել Seattle Center համալիրի տարածքում։ Ավելի վաղ հաղորդվում էր երկու զոհի և հինգ տուժածի մասին։

«Կրակոցների հետևանքով երեք մարդ է զոհվել, չորսը ստացել վիրավորում, նրանց թվում կա նաև փոքր երեխա», — հայտնում է Seattle Times-ը։ Պարբերականը ճշտում է, որ երկու մարդ տեղում մահացել է, իսկ երրորդը ստացած վերքերից ավելի ուշ մահացել է հիվանդանոցում։

Ինչպես նշում է թերթը, ոստիկանության տվյալներով՝ կրակողները երկուսն են եղել։ Ենթադրվում է, որ նրանք կրակել են միմյանց վրա։ Նրանցից մեկը ձերբակալված է, իսկ մյուսը դեռևս ազատության մեջ է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031