Պուտին․ Ռուսաստանը պատերազմ չի սկսել

Ռուսաստանը պատերազմ չի սկսել, այլ պատասխանում է Արևմուտքի աջակցությամբ Կիևի սանձազերծած ռազմական գործողություններին։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է ТАСС-ը։

«Դուք, անկասկած, տեսնում եք, երբ առաջիններից եք մտնում ազատագրված բնակավայրեր, թե այնտեղ ինչ է տեղի ունենում կամ ինչ է տեղի ունեցել։ Հարցն այն է՝ իսկ ինչո՞ւ է այդպես լինում։ Եվ ի՞նչ, դա, իբր, Ռուսաստանի ագրեսիայի պատճառո՞վ է։ Այսպես կոչված ագրեսիայի։ Իհարկե ոչ։ Եվ որևէ ագրեսիա էլ չկա, որովհետև, ինչպես ես արդեն բազմիցս ասել եմ, ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել. մենք որևէ պատերազմ չենք սկսել։

Մենք միայն սկսել ենք պատասխանել այն ռազմական գործողություններին, այն պատերազմին, որը Արևմուտքի աջակցությամբ սանձազերծել է ներկայիս կիևյան ռեժիմը այն ժամանակվա Ուկրաինայի հարավ-արևելքի դեմ, որը մշտապես կողմնորոշված է եղել դեպի Ռուսաստան», — նշել է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031