Բաժիններ՝

Ամերիկացին նետվել է հազար լարված մկնաթակարդներով ցատկացանցի վրա

Ամերիկյան The Slow Mo Guys բլոգերական միավորման անդամ Դանիել Գրաչին նետվել է ցատկացանցի վրա, որտեղ հազար լարված մկնաթակարդներ էին դրել: YouTube-­ում հրապարակված տեսահոլովակը մեկ օրից պակաս ժամանակամիջոցում 3,2 միլիոն դիտում է հավաքել։

Տեսագրության մեջ, որը նկարահանվել է բազմակի դանդաղեցմամբ, Գրաչին բարձրանում էԷ զուգասանդուղքի վրա եւ թռչում ցատկացանցի կենտրոն: Դատելով բլոգերի ծիծաղից՝ արտասովոր փորձը հաջող է անցել. սոսկ մեկ թակարդ է կախված մնացել նրա մազերից: «Կարծես ոչ մեծ խայթոցներ են ամբողջ մարմնովս մեկ, բայց դա ամենեւին ցավոտ չէր»,­-նշել է տղամարդը թռիչքից հետո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031