Բաժիններ՝

Թուրքիայում կրկին արտասահմանցի լրագրող է ձերբակալվել

Թուրքիայում ձերբակալվել է ֆրանսիացի լրագրող Մաթիաս Դեպարդիոն: Այս մասին հայտնում է թուրքական «Հաբերլեր»-­ը: Ֆրանսիացի լրագրողը մեղադրվում է համացանցային հատվածում Թուրքիայում ահաբեկչական հռչակված Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) քարոզչությունը իրականացնելու մեջ:

Լրագրողն իր թարգմանչի հետ միասին ձերբակալվել է Թուրքիայի հարավ­արևելքում՝ Բաթմանի նահանգի Հասանքեյֆ շրջանում, ուր National Geographic ամսագրի պատվերով գնացել էր նկարահանումներ կատարելու:

Հարցաքննությունից հետո Դեպարդիոնի գործը ուղարկվել է թուրքական դատարան, որը լրագրողի վերաբերյալ արտաքսման վճիռ է կայացրել: Լրագրողի փաստաբանները դատարան պահանջ են ներկայացրել լրագրողի արտաքսման վճիռը բեկանելու վերաբերյալ:

Ապրիլի 7-­ին Թուրքիայում ձերբակալվել էր իտալացի լրագրող Գաբրիելե դել Գրանդեն: 35-ամյա լրագրողը հայտնի է փախստականների հարցով իր աշխատանքներով: Նա Թուրքիա էր եկել Սիրիայի իրադրությունը և «Իսլամական պետություն» խմբավորման ծագումը պատմող գրքի համար հետազոտություններ անցկացնելու նպատակով, սակայն ապրիլի 7­-ին Թուրքիայի Հաթայի շրջանում ձերբակալվել էր:

Դել Գրանդեն ապրիլի 19-­ից հացադուլ էր սկսել: Իտալիայի արտգործնախարարությունը դիմել էր Թուրքիային` պահանջելով ազատ արձակել լրագրողին:

Դել Գրանդեն ապրիլի 24­-ին ազատ էր արձակվել և արտաքսվել Թուրքիայից

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս