Բաժիններ՝

Կրեմլում զուսպ լավատեսությամբ են գնահատում ՌԴ­-ի և ԱՄՆ­-ի հարաբերությունների զարգացումը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ԱՄՆ-­ի նախագահ Դոնալդ Թրամփին է փոխանցել Ռուսաստանի պետության ղեկավար Վլադիմիր Պուտինի ուղերձը: «Անտարակույս»,­ պատասխանել է ՌԴ-­ի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների այն հարցին, թե Լավրովը հանդիպմանը փոխանցել է արդյոք Պուտինի ուղերձը Թրամփին։ Միացյալ Նահանգների վարչակազմի ղեկավարի եւ ՌԴ-­ի արտաքին գործերի նախարարի հանդիպումը տեղի է ունեցել մայիսի 10-­ին:

Պեսկովը նշել է, որ «արտաքին գործերի նախարար Լավրովի շփումներն իրականացվել են ի շարունակումն այն հեռախոսազրույցի, որը վերջերս կայացավ երկու նախագահների միջեւ»:

ՌԴ-­ի նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ Կրեմլում զուսպ լավատեսությամբ են գնահատում ՌԴ­-ի եւ ԱՄՆ-­ի հարաբերությունների զարգացումը Թրամփի եւ Լավրովի զրույցից հետո: «Դա դրական երեւույթ է (Լավրովի հետ Թրամփի հանդիպումը), միեւնույն ժամանակ այստեղ անհրաժեշտ է առայժմ զուսպ լավատեսությամբ (վերաբերվել), որովհետեւ առջեւում մեծ աշխատանք է սպասում»,­-ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը, հաղորդել է ՏԱՍՍ­-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031