Բաժիններ՝

Ուկրաինական ԶՈւ-ն գիշերը մի շարք hարվածներ է հասցրել Ռուսաստանի Ռոստով քաղաքին

Ուկրաինական ԶՈւ-ն գիշերը մի շարք հարվածներ է հասցրել Ռուսաստանի Ռոստով քաղաքին։ Մոնիտորինգային աղբյուրների տվյալներով՝ հարվածի տակ կարող էր հայտնվել երկաթուղային ենթակառուցվածքը և տեղի նավահանգիստը։ Այս մասին հայտնում է РБК-Украина-ն:

Իշխանությունների տվյալներով՝ Ռոստովում գիշերային հարձակումների հետևանքով զոհվել է երկու մարդ, ևս հինգը վիրավորվել են։ Վնասվել է նաև Բերեգովայա փողոցում գտնվող բնակելի շենքը, որը գտնվում է նավահանգստից ընդամենը 1,5 կիլոմետր հեռավորության վրա։

Հուլիսի 25-ի գիշերը անօդաչու թռչող սարքերն արդեն հարձակվել էին Ռոստովի, Էնգելսի և Լուգանսկի վրա, ինչի հետևանքով հրդեհներ էին առաջացել, այդ թվում՝ հրդեհվել էր զորանոցի շենքը։

Իսկ այս շաբաթվա սկզբին անօդաչու թռչող սարքերը հարձակվել էին Բելգորոդի վրա, որտեղ հավանական թիրախ կարող էր դառնալ ԱԴԾ-ի շենքը, իսկ առանց լույսի էր մնացել քաղաքի մի ստվար հատված՝ ներառյալ կենտրոնը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031