Բաժիններ՝

Թրամփը հուսով է, որ Լավրովի հետ հանդիպումը կօգնի մեծ թվով կյանքեր փրկել

ԱՄՆ-­ի նախագահ Դոնալդ Թրամփը հուսով է, որ Ռուսաստանի հետ երկխոսությունը կմոտեցնի խաղաղության հաստատումը Սիրիայում եւ Ուկրաինայում: NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում Թրամփը ենթադրել է, որ ՌԴ ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովի հետ կայացած քննարկումը վերջին հաշվով մեծ թվով կյանքեր կփրկի։

«Կարծում եմ՝ մեր զրույցը գերազանց էր: Այն վերաբերում էր Սիրիային եւ Ուկրաինային: Հնարավոր Է՝ այդ քննարկման շնորհիվ շատ ավելի քիչ մարդիկ կսպանվեն, եւ այն վերջին հաշվով թույլ կտա խաղաղություն հաստատել»,­-ասել է Թրամփը:

«Լավ է, որ ես հանդիպում եմ մարդկանց հետ»,­-նշել է նա եւ պատմել, թե ինչպես Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ համաձայնեց հանդիպել Լավրովի հետ: «Ինձ բավարարում են նման հանդիպումները, դա լավ է, այլ ոչ թե վատ»,­-հավելել է ԱՄՆ-ի նախագահը:

ԱՄՆ­-ի նախագահի հետ ՌԴ ԱԳ նախարարի հանդիպումը տեղի է ունեցել մայիսի 10-­ին: Դրա արդյունքների վերաբերյալ Սպիտակ տանը հայտարարել են, որ Թրամփը մտադրություն է հայտնել բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Սերգեյ Լավրովը «գործի մարդիկ» է անվանել Թրամփի վարչակազմի աշխատակիցներին: ՌԴ ԱԳ նախարարությունում նշել են, որ չնայած հայտնի բոլոր դժվարություններին, Ռուսաստանը եւ ԱՄՆ-­ը կարող են եւ պետք է միասին օգնեն լուծելու միջազգային օրակարգի հանգուցային հիմնախնդիրները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս